Հաշվի ստուգում
Բովանդակություն
1. Հենց այցելեք Fastex.com կայքէջ, սեղմեք "Գրանցվել" պատկերակը, որը գտնվում է կայքէջի ձախ մասի վերևի հատվածում։
2. Հենց սեղմեք "Գրանցվել" պատկերակը՝ Դուք պետք է ստեղծեք հաշիվ՝ լրացնելով Ձեր էլ․ հասցեն ու նախընտրելի գաղտնաբառը։ Եթե ունեք ռեֆերալ կոդ՝ Դուք կարող եք մուտքագրել այն՝ սեղմելով "ռեֆերալ կոդ" տարբերակը։
3. Շարունակելու համար Դուք պետք է նշում կատարեք դաշտում՝ համաձայնելով Դրույթներին և պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը։
4. Էկրանին կցուցադրվի հաղորդագրություն՝ Ձեր հաշիվն ակտիվացնելու առաջարկով։ Դուք պետք է ստուգեք Ձեր էլ․ փոստը և ակտիվացնեք Ձեր հաշիվը՝ հետևելով էլ․ նամակում բացատրված քայլերին։
5. Հենց Fastex Exchange-ից ստանաք հաշիվն ակտիվացնելու էլ․ նամակը, Դուք կարող եք սեղմել "Ակտիվացնել" պատկերակը։
6. Հենց սեղմեք "Ակտիվացնել" կոճակը՝ կայքէջը Ձեզ կուղղորդի դեպի Fastex կայքէջ։ Այնտեղ Դուք կստանաք հրահանգներ, թե ինչպես Google Authenticator-ի միջոցով կարգավորեք Ձեր երկգործոն նույնականացումը (2FA)՝ հաշվի հավելյալ անվտանգությունն ապահովելու համար։Fastex-ը խորհուրդ է տալիս անպայման ակտիվացնել այն։
Այս կարգավորումը Ձեզ հասանելի կլինի նաև եթե սեղմեք Ձեր էջի պատկերակի վրա և արդեն էջում սեղմեք "Կառավարման վահանակի" վրա, որը ցուցադրում է Ձեր հաշվի անվտանգությունն ու կարգավորումները։
Ինչո՞ւ է անհրաժեշտ անձի վերիֆիկացիա անցնել Fastex հաշիվ ստեղծելու համար։
- Fastex-ը օգտատերերից պահանջում է անձի վերիֆիկացիա անցնել՝ նրանց հաշիվների անվտանգությունը բարձրացնելու համար։ Fastex-ում հաշիվ ստեղծելիս անձի վերիֆիկացիայի գործընթացի ապահովումը կարևոր է մի քանի պատճառներով։
Նախևառաջ դա անհրաժեշտ է օրենսդրական պահանջներին համապատասխանելու համար։ Ճանաչիր քո հաճախորդին (KYC-ՃՔՀ) և Փողերի լվացման դեմ պայքարի (AML) կարգավորումները կիրառվում են ստվերային գործարքները, օրինակ խարդախությունները և փողերի լվացումը կանխելու համար։ Նույնականացնելով և ստուգելով Ձեր անձը, մենք համոզվում ենք, որ համապատասխանում ենք այս կարգավորումներին, ինչը ոչ միայն դրական պրակտիկա է, այլև անհրաժեշտ գործընթաց՝ բոլոր ներգրավված կողմերին պաշտպանելու համար։
Բացի դրանից, վերիֆիկացումն ահնրաժեշտ է Ձեր հաշվի անվտանգությունն ապահովելու համար։ Ժամանակակից աշխարհում, որտեղ ամենուր թվային սպառնալիքներ կան, Ձեր անձի վերիֆիկացումն անվտանգության լրացուցիչ շերտ է ապահովում։ Այն մեզ օգնում է համոզվել, որ միայն Դուք կարող եք մուտք գործել Ձեր հաշիվ, և ուրիշ ոչ ոք չի կարող Ձեր հաշիվ մտնել և տնօրինել Ձեր միջոցները կամ անձնական տվյալները։ Դրան կարող եք վերաբերվել ինչպես Ձեր դռանը լրացուցիչ փական ավելացնելուն՝ պարզապես սա անվտանգության խելացի համակարգ է։
Fastex-ի մոտեցման հիմքում օրենսդրական պահանջներին համապատասխանելու ձգտումն է՝ առաջնահերթ կարևորություն հաղորդելով մեր օգտատերերի հաշիվների անվտանգությանն ու ապահովությանը։ Համապատասխանելով կանոնադրական խիստ չափորոշիչներին, մենք ոչ միայն պահպանում ենք օրենսդրական պահանջները, այլև երաշխավորում ենք մեզ հետ Ձեր հնարավորինս անվտանգ և ապահով փորձառությունը։ Մենք բոլորս ձգտում ենք ստեղծել վստահություն և համայնք, որտեղ բոլորը վստահ են իրենց գործարքների անվտանգության հարցում։ Այս գործընթացում Ձեր համագործակցությունը մեծապես կնպաստի այս նպատակների իրականացմանը։
- Ի՞նչ է 2FA -ը
Երկգործոն նույնականացումը (2FA) այն համակարգն է, որով Դուք պաշտպանում եք Ձեր հաշիվը երկու գործոնների կամ արգելանքների միջոցով՝ ստեղծելով անվտանգության լրացուցիչ շերտ, ինչպիսիք են անցակոդերը, Google Authenticator-ը և SMS վերիֆիկացումը։ Խնդրում ենք համոզվել, որ ակտիվացրել եք 2FA-ը։
Կարո՞ղ եմ դիմել որպես ֆիզիկական անձ երկրորդ հաշվ բացելու համար։
Ոչ, յուրաքանչյուր անձ կարող է դիմել միայն մեկ հաշիվ ստեղծելու համար։
Հնարավո՞ր է բարձրացնել իմ Fastex հաշվի ամսական առևտրային/դեպոզիտային/ելքագրման սահմանաչափերը։
Եթե ցանկանում եք Ձեր թվային ակտիվների կամ ֆիատ արժույթի համար ունենալ առևտրային/դեպոզիտային/ ելքագրման ավելի բարձր սահմանաչափեր, Դուք պետք է անցնեք վերիֆիկացման ընդլայնված մակարդակ՝ մեզ տրամադրելով լրացուցիչ փաստաթղթեր, որոնք ներառում են Ձեր հասցեն հաստատող փաստաթուղթ, Ձեր Ունեցվածքի ծագման աղբյուրի և Ֆինանսական միջոցների ծագման աղբյուրի մասին փաստաթղթեր։ Սահմանաչափերի փոփոխությունը կկատարվի Ձեր տրամադրած փաստաթղթերի հիման վրա։
Ինչպե՞ս Fastex-ում վերիֆիկացում անցնել որպես կազմակերպություն։
Fastex-ում որպես իրավաբանական անձ վերիֆիկացում անցնելու համար Դուք պետք է Ձեր ընկերության բոլոր փաստաթղթերը և տեղեկատվությունը էլ․ փոստով ուղարկեք մեր հաճախորդների սպասարկման/համապատասխանության ապահովման թիմին։
Անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության ցանկը․
- Կազմակերպության անվանումը,
- Կազմակերպական-իրավական ձևը և գլխամասային/փոստային գրասենյակը (հասցեն), բիզնեսի իրականացման վայրը,
- Կոդը (եթե առկա է),
- Ընկերության պետական գրանցման վկայականը կամ իրավաբանական անձանց գրանցամատյանից քաղվածքը.
- Բաժնետիրական կառուցվածքի հաստատում,
- UBO-ներ (ֆիզիկական անձիք), որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է կամ որոնք վերահսկում են բաժնետոմսերի կամ քվեարկության իրավունքների ռեգիստրի 25%-ը կամ ավելին, նրանց ամբողջական անունները, նրանց վավերական ID փաստաթղթերը և քաղաքացիությունը (եթե անձը քաղաքացիություն չունի, այդ դեպքում՝ այն երկիրը, որը տրամադրել է անձը հաստատող փաստաթուղթը),
- Սեփականության կառուցվածքը,
- Տնօրենների ռեգիստրի պատճենը (եթե այս տեղեկությունը նշված չէ Իրավաբանական անձանց գրանցամատյանից քաղվածքում), և
- Բաժնետոմսերի ռեգիստրի պատճենը (եթե այս տեղեկատվությունը նշված չէ Իրավաբանական անձանց գրանցամատյանից քաղվածքում)։
- Ֆինանսական հաշվետվություններ
Համապատասխանության թիմը Ձեզ կպատասխանի 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ Ձեր կազմակերպության մասին Ձեր տրամադրած ամբողջ տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա։
Ես կարո՞ղ եմ դիմել որպես իրավաբանական անձ երկրորդ հաշիվ ստեղծելու համար։
Հիմնավոր պատճառներ ներկայացնելու դեպքում ընկերությունները կարող են դիմել և ունենալ ավելի քան մեկ հաշիվ յուրաքանչյուր իրավաբանական անձի անունով։
Ինչպե՞ս Fastex-ում վերիֆիկացում անցնել որպես P2P առևտրական։
Թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձիք կարող են դիմել Fastex-ում P2P առևտրականի հաշիվ բացելու համար։
P2P առևտրականի հաշվի համար վերիֆիկացման գործընթացը նման է ֆիզիկական և իրավաբանական անձանց վերիֆիկացմանը։
Ֆիզիկական անձանց դեպքում Դուք պետք է վերիֆիկացման հարցում ուղարկեք Fastex կայքէջի միջոցով, հետևելով ՃՔՀ ընթացակարգով նախատեսված հարցերին և անձի վերիֆիկացման գործընթացին։
Իրավաբանական անձանց դեպքում Դուք պետք է Ձեր ամբողջ տեղեկատվությունը և տվյալները տրամադրեք մեր հաճախորդների սպասարկման/համապատասխանության թիմի միջոցով։ Երկու դեպքում էլ Դուք պետք է տեղեկացնեք հաճախորդների սպասարկման թիմին, որ Ձեր դիմումը P2P առևտրականի հաշվի համար է։
Հաշվի վերիֆիկացումը կատարվում է Ձեր տրամադրած ամբողջ տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա։
Ինչպե՞ս Fastex-ում հաստատեմ իմ բնակության հասցեն (կիրառելի է բոլոր օգտատերերի համար)
Ի՞նչ է իրենից ներկայացնում հասցեն հաստատող փաստաթուղթը։
Ձեր hաշիվը վերիֆիկացնելու համար մեզ անհրաժեշտ է Ձեր բնակության հասցեի հաստատումը (POA)։ Խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնք հաստատում են Ձեր բնակության հասցեն։ Երբ վերիֆիկացնեք հաշիվը, Ձեզ կխնդրեն մուտքագրել Ձեր ամբողջական անունը և բնակության հասցեն և վերբեռնել փաստաթուղթ, որը հաստատում է, որ Դուք իսկապես այդտեղ եք բնակվում։
Ձեր վերբեռնած փաստաթուղթը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների, որպեսզի համարվի Ձեր հասցեն հաստատող փաստաթուղթ։ Այն պետք է տրված լինի Ձեր անունով, որն էլ իր հերթին պետք է համապատասխանի Fastex հաշվետիրոջ անվանը։ Փաստաթղթի բնօրինակը պետք է լինի անգլերեն կամ այն պետք է ունենա անգլերեն թարգմանություն։ Փաստաթղթի վաղեմությունը չպետք է գերազանցի երեք ամիսը, և այն պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները․
Ձեր անունը
Ձեր բնակության վայրի հասցեն
Տրամադրման ամսաթիվը
Ում կողմից է տրամադրված
Հղում փաստաթուղթը տրամադրած մարմնին (օր՝ լոգոն, կոնտակտային տվյաները կամ կայքէջը)
Ո՞ր փաստաթուղթն է համարվում հասցեի հաստատում։
Դուք պետք է վերբեռնեք այնպիսի փաստաթղթի պատճեն, որտեղ նշված է Ձեր ամբողջական անունը, Ձեր բնակության հասցեն, տրամադրման ամսաթիվը և տրամադրող մարմնի անվանումը։ Փաստաթղթի տրամադրան վաղեմությունը չպետք է գերազանցի երեք ամիսը։
Վավերական փաստաթղթերը, ի թիվս այլնի, ներառում են․
- Կոմունալ ծառայությունների, օրինակ՝ էլեկտրականության, ջրի, գազի, կոյուղու վճարների հաշիվները
- Ինտերնետային ծառայության մատակարարների հաշվի քաղվածքները
- Ֆիքսված հեռախոսահամարի/ինտերնետի/ հեռուստատեսային/հեռահաղորդակցային փաթեթների վճարային հաշիվներ (բջջային հեռախոսների վճարները ընդունելի չեն)
- Նամակներ հարկային/պետական մարմիններից (հարկային քաղվածքների վաղեմությունը կարող է գերազանցել երեք ամիսը և տրված լինել վերջին մեկ տարվա ընթացքում)
- Բնակության վերաբերյալ տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմիններից (առավելագույնը երեք ամսվա վաղեմության, եթե այլ բան նշված չէ)
- Քաղվածք շենքի կառավարման մարմնի կողմից տրամադրած փաստաթղթից
- Քաղվածք տան ապահովագրության պայմանագրից
- Քաղվածք հիփոթեքային հաշիվներից
- Քաղվածքներ բանկային հաշիվներից կամ կրեդիտային քարտերից
- Բանկային տեղեկանքներ՝ կնքված և/կամ ստորագրված
- Ուսանողական վարձակալության պայմանագրեր՝ համալսարանական ռեզիդենցիայից կամ համալսարանական հանրակացարաններից
- Ուսանողի հաճախումները հաստատող նամակ ուսումնական հաստատությունից և նրա ընթացիկ բնակության հասցեն
- Կառավարության կողմից տրամադրված ուսանողական դրամաշնորհներ/վարկեր կամ կենսաթոշակներ՝ ընթացիկ բնակության հասցեով
- Պետության կողմից տրամադրված ID քարտ/բնակության քարտ, որը ներառում է բնակության հասցեն (չի կարող լինել այն նույն փաստաթուղթը, որն օգտագործվել է անձը նույնականացնելու համար)
(1) Չնայած միայն բջջային կապի հաշիվները որպես առանձին փաստաթուղթ ընդունելի չեն համարվում, սակայն հեռահաղորդակցային փաթեթների հաշիվները, որոնք ներառում են բջջային կապը, ընդունելի են (օր՝ ինտերնետային ծառայություն, հեռուստատեսություն և բջջային կապ ներառող ընդհանուր փաթեթներն ընդունելի են համարվում)
(2) Պետական փաստաթղթերի և պաշտոնական փաստաթղթերի դեպքում պարտադիր չէ կնիքը/ստորագրությունը/QR կոդը/շտրիխկոդը, իսկ ընդհանուր նամակների կամ ձեռագիր փաստաթղթերի դեպքում՝ պարտադիր է։
Ո՞ր փաստաթղթերը չեն համարվում հասցեի հաստատում։
Որպես կանոն, որպես հասցեի հաստատում չեք կարող օգտագործել հետևյալ փաստաթղթերը․
- Մանրածախ խանութների կողմից տրամադրված կրեդիտային քարտերի քաղվածքները
- Կոմունալ ծառայության մատակարարի կողմից տրամադրված տեղեկանքները կոմունալ վճարների մասին
- Կոմունալ ծառայությունների վերաբերյալ պայմանագրերը
- Վճարային տեղեկագրերը/աշխատանքային պայմանագրերը
- Գործարքների վճարային անդորրագրերը (նույնիսկ եթե առաքման/վճարման հասցեն նշված է)
- Բանկային նամակագրություն/մարքեթինգային նյութերը
- Հիփոթեքային/վարկային նամակագրություն/մարքեթինգային նյութերը (բացառությամբ հիփոթեքային/վարկային քաղվածքների)
- Վճարումների քաղվածքները, որտեղ նշված չեն ապրանքները/բաժանորդային ծառայությունները
- Ապահովագրական փաստաթղթերը (բացառությամբ տան ապահովագրության փաստաթղթերի)
- Հեռարձակման ծառայությունների դիմաց վճարումների քաղվածքները
- Բջջային հեռախոսակապի հաշիվները
- Բժշկական ծառայությունների հաշիվները
- Փաստաթղթերը, որոնք տրամադրված են բաժանորդի փոստային հասցեով (Ձեր բնակության հասցեն պետք է տեսանելի լինի)
Ինչպե՞ս վերբեռնեմ իմ հասցեն հաստատող փաստաթղթերը
Փաստաթղթերը վերբեռնելիս խնդրում ենք նկատի ունենալ հետևյալը․
Համոզվեք, որ Ձեր փաստաթղթի վաղեմությունը չի գերազանցում երեք ամիսը։ Fastex-ն ընդունում է հասցեն հաստատող միայն այն փաստաթղթերը, որոնք տրամադրվել են վերջին երեք ամսվա ընթացքում։ Համոզվեք, որ Ձեր փաստաթղթերը կարող են կիրառվել որպես հասցեն հաստատող փաստաթղթեր և կազմվել են անգլերենով կամ թարգմանվել են անգլերեն։ Եթե համոզված չեք, ապա խնդրում ենք ուշադրություն դարձնել վերոնշյալ ցանկին։
Համոզվեք, որ Ձեր հասցեն հաստատող փաստաթղթում նշված անունն ու հասցեն համընկնում են այն անվանն ու հասցեին, որոնք նշել եք Fastex-ում հաշիվ գրանցելիս։
Խնդրում ենք օգտագործել միայն փաստաթղթերի բնօրինակները և խուսափել կրճատումներով փաստաթղթերից։ Դուք կարող եք ներկայացնել թղթային հաշվի լուսանկարը/սկանը կամ ոչ թղթային/էլեկտրոնային հաշվի PDF տարբերակը։ Սակայն սկանները կամ սքրինշոթերը չպետք է աղոտ լինեն կամ արտացոլանքներ պարունակեն և չպետք է սև և սպիտակ լինեն։ Սկանավորելիս Դուք պետք է համոզվեք, որ Ձեր փաստաթղթի չորս անկյունները տեսանելի են, և ամբողջ տեքստը ընթեռնելի է։
Փաստաթուղթը պահպանեք անփոփոխ տեսքով, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է քողարկել բանկային հաշիվները կամ քարտի թվերը (զգայուն տվյալները կարելի է ծածկել)
Համոզվեք, որ Ձեր փաստաթուղթը ճիշտ ձևաչափով է և չափով։ Մեզ համար ընդունելի են PDF, .JPG, .JPEG, և .PNG. ձևաչափերը։
Ի՞նչ է ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը և ունեցվածքի աղբյուրը
Ունեցվածքի աղբյուրը (SoW) այն աղբյուրն է, որտեղից ծագում է Ձեր ունեցվածքը (փող կամ ակտիվներ)։ Դա Ձեր ֆինանսական ռեսուրսների ծագման աղբյուրն է, այն գործունեությունները, որոնք գեներացրել կամ զգալիորեն նպաստել են Ձեր ընդհանուր կապիտալին։
Ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը (SoF) հիմնականում վերաբերում է Ձեր կողմից գործածվող դրամական միջոցների ծագմանը կամ աղբյուրին։ Շատ դեպքերում դրանք փոխկապակցված են Ձեր ունեցվածքի աղբյուրի հետ։ Պատճառն այն է, որ ֆինանսական միջոցների աղբյուրը հաճախ արտացոլում է որոշակի աղբյուրից ծագող ունեցվածքի օգտագործումը/շարժը։
Օրինակ Ձեր ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը Ձեր բանկային հաշիվն է, որտեղ Դուք պահում եք Ձեր անձնական խնայողությունները։ Ձեր բանկային հաշվի ֆինանսական միջոցներն առաջանում են Ձեր աշխատավարձից, որն արդեն Ձեր ունեցվածքի աղբյուրն է։
Ինչո՞ւ պետք է ես Fastex-ին տրամադրեմ հիմնավորումներ ֆինանսական միջոցների ծագման աղբյուրի կամ ունեցվածքի աղբյուրի մասին։
Օգտատերերի հաշվի անվտանգությունն ու ապահովությունը երաշխավորելու նպատակով Fastex-ը ձգտում է համապատասխանել Փողերի լվացման դեմ պայքարի (AML) և Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի (CTF) վերաբերյալ օրենսդրությանը։ Օրենսդրական պարտավորությունները կատարելուն ուղղված մեր շարունակական ջանքերի համար որոշ դեպքերում կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկատվություն և օժանդակ փաստաթղթեր, որոնք վերաբերում են օգտատերերի ֆինանսական միջոցների ծագման աղբյուրին (SoF) և ունեցվածքի աղբյուրին (SoW)։
Ֆինանսական միջոցների ծագման և/կամ ունեցվածքի աղբյուրի վերաբերյալ ո՞ր փաստաթղթերն են ընդունելի համարվում
Եթե Դուք դեպոզիտ եք կատարել քարտով |
Բանկային հաշվի քաղվածքը, որը ցույց է տալիս Ձեր քարտից դեպի Fastex որևէ գործարք։ |
Եթե Դուք դեպոզիտ եք կատարել կրիպտոարժութային դրամապանակով |
Եթե Դուք Ձեր Fastex հաշիվը համալրել եք մեկ այլ բորսայի/հարթակի կրիպտո դրամապանակով՝ ուրեմն սքրինշոթ արեք Ձեր կրիպտոդրամապանակը։
Եթե Դուք կայքից եք օգտվել՝ գործարքների կատարման ամսաթիվը, ժամանակը և գումարը և կայքէջի անունը տեսանելի կլինեն սքրինշոթում։ Եթե սքրինշոթն արվել է հավելվածից, գործարքների կատարման ամսաթիվը, ժամանակը և գումարը պետք է տեսանելի լինեն։ |
Եթե Դուք դեպոզիտ եք կատարել ֆիզիկական կրիպտո բորսայում |
Կրիպտո բորսայի տվյալները պետք է փոխանցվեն Հաճախորդների սպասարկման թիմին |
Ունեցվածքի աղբյուրի վերաբերյալ ընդունելի փաստաթղթերը
Ճիշտ փաստաթղթեր վերբեռնելը կօգնի արագացնել վերիֆիկացման գործընթացը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերբեռնված կամ տրամադրված բոլոր փաստաթղթերը պետք է ունենան անգլերեն թարգմանություններ։
Բիզնես գործունեությունից ստացված եկամուտ կամ շրջանառություն |
|
Ներդրումային գործունեություն |
|
Ֆինանսավորում ներդրողների կողմից |
|
Ընտանեկան ունեցվածք/ժառանգություն |
|
Որո՞նք են ֆինանսական միջոցների և/կամ ունեցվածքի ծագման աղբյուրի վերաբերյալ ընդունելի փաստաթղթերը
Սովորաբար սրանք այն փաստաթղթերն են, որոնք չեն համընկնում Ձեր հայտարարագրած տեղեկությունների հետ կամ միանշանակ ցույց չեն տալիս Ձեր ֆինանսական միջոցների կամ ունեցվածքի ծագման աղբյուրը։ Յուրաքանչյուր դեպք կուսումնասիրվի առանձին։
Անձը հաստատող ի՞նչ փաստաթղթեր կարող եմ օգտագործել իմ Fastex հաշիվը վերիֆիկացնելու համար
Use a valid government-issued ID, i.e., a valid passport, a valid government-issued identity card or a valid government-issued residence permit.
Քանի՞ տարեկան է պետք լինել Fastex-ում հաշիվ ստեղծելու համար
Fastex-ում Ձեր հաշիվը վերիֆիկացնելու համար Դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան։
Որքա՞ն ժամանակում կարող եմ վերիֆիկացնել իմ Fastex հաշիվը
Մեր վերիֆիկացման գործընթացն ավտոմատացված է և եթե ոչ մի տեխնիկական խնդիր չառաջանա, Ձեր հաշիվը կվերիֆիկացվի 5-10 րոպեի ընթացքում։ Սակայն եթե որևէ պահի պահանջվի մեխանիկական միջամտություն, հաշվի վերիֆիկացումը կարող է տևել մինչև 24 ժամ։
Fastex-ին իմ տրամադրված փաստաթղթերի և տեղեկատվության անվտանգությունն ապահովվա՞ծ է։
Այո, Fastex-ում անձի վերիֆիկացումն ապահով է և օգնում է մեզ մեր հարթակը անվտանգ դարձնել բոլորի համար։ Մենք առաջնահերթ ենք համարում Ձեր փաստաթղթերի գաղտնիությունը և խստորեն հետևում ենք Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին (GDPR), որպեսզի երաշխավորենք համապատասխանությունն ու պաշտպանությունը: