The Public Sale of Fasttoken (FTN) has ended. FTN is listed on Fastex Exchange.
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին փոփոխությունը՝ օգոստոս 26, 2022
«Ֆաստթոքեն (ԲՎԻ) ինք»-ը մասնավոր, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, 2083220 ընկերության համարով և որի իրավաբանական հասցեն է՝ Ռոդուս շենք, փոստարկղ 3093, Ռոդ Թաուն, Թորթոլա, VG 1110, Բրիտանական Վիրջինյան Կղզիներ։ Ընկերությանն են պատկանում fastex.com –ը և fastex.ae-ն, կայքերը, մեր API-ները և բջջային հավելվածները (ամբողջական՝ «Fastex Site»), որտեղ օգտատերերը կարող են գնել և վաճառել թվային ակտիվներ: Սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրվում են այն տվյալները, որոնք մենք հավաքագրում ենք Ձեզնից Հարթակի միջոցով, և այն, թե ինչ է տեղի ունենում այդ տվյալների հետ։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը կիրառելի է FastEX.net դոմենի, FastEX Site-ի և FastEX ապրանքանիշի բոլոր կայքերի համար։ Եթե մենք որևէ էական փոփոխություն կատարենք մեր գաղտնիության ընդունված կարգում, ապա փոփոխված Գաղտնիության քաղաքականությունը կհրապարակենք այս էջում կամ կկապվենք Ձեզ հետ։ Եթե ունեք հարցեր, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ լրացնելով կոնտակտային ձևաթուղթը։ ԵԹԵ ԴՈՒՔ ՉԵՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԱՄ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ ՄԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ , ԱՊԱ ՉՊԵՏՔ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՔ ՀԱՐԹԱԿ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԱՅՆ։ ԵԹԵ ԴՈՒՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՔ ՀԱՐԹԱԿԸ ՍՈՒՅՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ, ԱՊԱ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՔ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՁԵՎԸ։ Այստեղ առանց սահմանումների օգտագործվող գլխատառերով գրված տերմինների նշանակությունները կարելի է գտնել Fastex-ի «Օգտագործման Պայմաններ» բաժնում։
1. Տվյալների հավաքագրում
- Ձեր մասին, ինչպես նաև մեր կայքի, FastEX Site-ի, Հարթակի և ծառայությունների (միասին՝ «Հարթակ») օգտագործման մասին ավելի լավ, ավելի անհատականացված փորձառություն ստեղծելու կամ ներքին ուսումնասիրությունների նպատակով մենք հավաքագրում ենք տվյալներ՝ ներառյալ ,բայց չսահմանափակվելով հետևյալով ․ Ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության հասցեն, ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը, Ձեր կողմից ընտրված գաղտնաբառը և նկարներ ու տվյալներ, որոնք Դուք կարող եք ընտրել կամ մուտքագրել Հարթակի միջոցով։ Բացի այդ, մենք կարող եք հավաքագրել Ձեր վճարային և ֆինանսական տվյալները , որոնք պահպանվում են մեր երրորդ կողմի վճարային համակարգերում։
- Յուրաքանչյուր անգամ, երբ Դուք կամովին բացահայտում եք Ձեր անձնական տվյալները հանրությանը դիտելի հարթակներում կամ էջերում, տվյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում հանրությանը և կարող է հավաքագրվել և օգտագործվել ուրիշների կողմից։ Օրինակ, եթե Դուք հրապարակում եք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա կարող եք անցանկալի հաղորդագրություններ ստանալ։ Մենք չենք կարող վերահսկել, թե ով է կարդում Ձեր հրապարակումը կամ այլ օգտատերեր ինչ կարող են անել կամավոր հիմունքներով հրապարակված Ձեր անձնական տվյալների հետ, ուստի խորհուրդ ենք տալիս, անձնական տվյալներ հրապարակելիս, ցուցաբերել խոհեմություն և զգուշավորություն։
- Մենք ավտոմատ կերպով հետևում ենք մեր օգտատերերի վերաբերյալ որոշակի տվյալների՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ ինտերնետ հաղորդակարգի (IP) հասցեներ, զննարկիչի տեսակ,ինտերնետ ծառայության մատակարար (ISP) (հղումների/ ելքի էջեր, սեղմումների օրինաչափություններ և այլն), բջջային սարքի եզակի ID համար, հավելվածի գործարկման ժամանակ բջջային սարքի աշխարհագրական դիրք, համակարգչի IP հասցե, համակարգչի կամ բջջային սարքի վերաբերյալ տեխնիկական տեղեկատվություն (օրինակ՝ սարքի տեսակ, վեբ զննարկիչ կամ օպերացիոն համակարգ), օգտատիրոջ նախապատվություններ ու կարգավորումներ (ժամային գոտի, լեզու, գաղտնիության նախապատվություններ, պրոդուկտի նախապատվություններ և այլն), մինչ մեր կայքերից որևէ մեկը մուտք գործելը՝ օգտատիրոջ այցելած վերջին կայքէջի URL, կոճակներ, վերահսկիչներ և գովազդները, որոնց վրա սեղմել է օգտատերը (եթե այդպիսիք կան), Հարթակն օգտագործելու ժամանակահատվածը, և որ ծառայություններն ու գործառույթներն են օգտագործվել, Հարթակի օնլայն և օֆլայն աշխատավիճակ։
- Խնդրում ենք լինել ուշադիր Ձեր մասին ցանկացած գաղտնի տվյալ հրապարակելիս , այդ թվում, ցանկացած Դրամապանակի Բանալի։ Այս տեղեկատվությունը մեզ տրամադրելը պարտադիր չէ․ Դուք դա կարող եք անել կամավոր հիմունքներով՝ Ձեր պրոֆիլը ստեղծելիս։ Երբ Դուք վերբեռնում եք և մեզ եք տրամադրում Ձեր մասին գաղտնի տվյալ, Դուք բացահայտորեն թույլատրում եք մեզ մշակել Ձեր տվյալը և այն դարձնել այլ օգտատերերի համար հասանելի։
- Մենք հավաքագրում ենք տվյալներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ մեր կայքի հանրային հասանելիության բաժիններում կատարած Ձեր հրապարակումները, մեզ ուղարկված հաղորդագրությունները և Ձեր գործունեության կամ մեր կայքում հրապարակումների վերաբերյալ նամակագրությունը, որը մենք ստանում ենք այլ օգտատերերից կամ երրորդ կողմերից։
Ձեր հարցման համաձայն, մենք կարող եք ապաակտիվացնել Ձեր հաշիվը և հեռացնել Ձեր անձնական տվյալները Հարթակի հանրային հասանելիության բաժիններից։ Այս հարցումը կատարելու համար դիմեք մեզ կոնտակտային ձևաթղթի միջոցով։ Ձեր հարցումը ստանալուց հետո մենք պատրաստ ենք ապաակտիվացնել Ձեր հաշիվը և հնարավորինս սեղմ ժամկետներում հեռացնել Ձեր անձնական տվյալները Պլատֆորմի հանրային հասանելիության բաժիններից՝ համաձայն մեր ապաակտիվացման քաղաքականության և համապատասխան օրենքի։ Այնուամենայնիվ, մենք մեր ֆայլերում կպահպանենք այն տվյալները, որոնք Դուք, հնարավոր է, խնդրել եք հեռացնել, եթե մեր սեփական հայեցողությամբ, տվյալների պահպանումն անհրաժեշտ է խնդիրները լուծելու, անսարքություններն ուղղելու և Ծառայությունների պայմանները կիրառելու համար։ Ավելին, Ձեր տվյալները երբեք չեն կարող ամբողջությամբ ջնջվել մեր տվյալների բազայից՝ շնորհիվ կարգավորիչ պահանջների (օրինակ՝ մենք չենք հեռացնի Ձեր տվյալները մեր պահուստային համակարգից)։ Եթե ցանկանում եք որևէ տվյալ ընդմիշտ հեռացնել, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։
2. Տվյալների օգտագործում
Ձեր տվյալները տեսանելի կլինեն Հարթակի մյուս օգտատերերի համար՝ օգտատերերի միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար: Մենք երբեք չենք վաճառի Ձեր տվյալները առանց Ձեր թույլտվության։ Այնուամենայնիվ, Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր տվյալները հետևյալ եղանակներով:
- Մենք օգտագործում ենք Ձեր հավաքագրված տվյալները FastEX Ծառայություններ մատուցելու, բարելավված և ավելի անհատականացված փորձառություն ստեղծելու համար՝ հիմնված Ձեր անհատական սովորությունների վրա, բարելավելու մեր մարքեթինգային և գովազդային ջանքերը, կայքի կիրառումը վերլուծելու և ամբողջական վիճակագրությունը բացահայտելու, մեր բովանդակության և ծառայությունների առաջարկները կատարելագործելու համար, ինչպես նաև նպաստելու դրամայնացման գործընթացին և համապատասխանեցնելու Հարթակի բովանդակությունը, դասավորությունը և ծառայությունները: Սա կարող է ներառել Ձեր տվյալների տեղափոխումը մեզ պատկանող այլ հարթակներ: Մենք նաև օգտագործում ենք Ձեր հավաքագրված տվյալները մեր Հարթակում Ձեր գործունեությունը կամ գործարքները ստուգելու և ուսումնասիրելու , խնդիրները լուծելու, անսարքություններն ուղղելու և Ծառայությունների համաձայնագրի պայմանները կիրառելու համար։
- Մենք կարող ենք օգտագործել Ձեր նամակագրությունը մեզ հետ, ինչպես նաև Ձեր կողմից ավելացված տվյալները մեր Հարթակում հրապարակելու համար՝ գովազդի, վաճառքի կամ ցանկացած այլ՝ մեզ համար նպատակահարմար նպատակներով, անկախ նրանից՝ դրանք ներկայացվել են էլեկտրոնային փոստով, թե հրապարակվել են մեր Հարթակում։
- Մենք կարող ենք փոխանցել Ձեր տվյալները երրորդ կողմի գործընկերներին կամ երրորդ կողմերին, որոնց մենք աշխատանքի ենք հրավիրել գործառույթներ կատարելու և ծառայություններ մատուցելու համար՝ սույն Գաղտնիության քաղաքականությանը համապատասխանող գաղտնիության պարտավորությունների համաձայն, և պայմանով, որ երրորդ կողմերը օգտագործեն Ձեր տվյալները միայն մեր անունից և մեր հրահանգների համաձայն։
- Մենք կարող ենք բացահայտել ցանկացած տվյալ՝ ի պատասխան իրավական խնդրանքի, ինչպիսիք են՝ դատական ծանուցագիրը, դատարանի որոշումը կամ կառավարության պահանջը՝ անօրինական գործունեության հետազոտության կամ հաղորդագրության համար, ինչպես նաև մեր իրավունքների ապահովման և պահանջների պաշտպանության նպատակով։ Մենք կարող ենք նաև փոխանցել Ձեր տվյալները մեկ այլ ընկերության՝ կապված գործընկերային հարաբերությունների հաստատման կամ բաժնետիրական վերակազմավորման հետ, ինչպիսին է՝ վաճառքը կամ միաձուլումը։
3. Երեխաների գաղտնիություն
FastEX-ը թույլ չի տալիս 18 տարեկանից ցածր անձանց գրանցվել որևէ ծառայության, և մենք գիտակցաբար չենք հավաքագրում անձնական նույնականացնելի տվյալներ մինչև 18 տարեկան անձանցից: Եթե Ձեզ հայտնի է, որ 18 տարեկանից ցածր որևէ անձ օգտվում է մեր Հարթակից,խնդրում ենք անմիջապես կապ հաստատել մեզ հետ կոնտակտային ձևաթղթի միջոցով։
4. Պահպանում
Ձեր տվյալները ուղարկվում, պահվում և մշակվում են ԱՄԷ-ում և Եվրոպայում: Օգտագործելով Հարթակը՝ Դուք համաձայնում եք, որ Ձեր անձնական տվյալները փոխանցվեն ԱՄԷ կամ այլ վայր, ինչպես նաև համաձայնում եք տվյալների հավաքագրմանը, օգտագործմանը և փոխանցման կիրառություններին՝ նկարագրված սույն Գաղտնիության քաղաքականության մեջ։
5. Անվտանգություն
Մենք ստեղծել ենք ինչպես ֆիզիկական, այնպես էլ էլեկտրոնային ընթացակարգեր՝ մեր հավաքագրած տվյալները պահպանելու և պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, համացանցը բաց համակարգ է, և մենք չենք կարող որևէ երաշխիք տալ Հարթակին ներկայացված Ձեր տվյալների անվտանգության կամ գաղտնիության վերաբերյալ: Այդ պատճառով, խորհուրդ ենք տալիս օգտագործել հակավիրուսային ծրագրակազմ, կանոնավոր կրեդիտային ստուգումներ, ծրագրակազմի անվտանգության արգելապատնեշներ և այլ նախազգուշական միջոցներ՝ անվտանգության և գաղտնիության սպառնալիքներից խուսափելու համար:
6. Երրորդ կողմի կայքեր
Հարթակը պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր, որոնք, մեր կարծիքով, հետաքրքիր կամ օգտակար կարող են լինել Ձեզ։ Մենք տրամադրում ենք այս հղումները բացառապես Ձեր հարմարության համար: Հղումները կարող են հրապարակվել նաև Հարթակի այլ օգտատերերի կողմից: Մեր Հարթակի միջոցով երրորդ կողմի կայք մուտք գործելով՝ Դուք հաստատում եք Ձեր տեղեկացվածությունը առ այն, որ մենք չենք ապահովում երրորդ կողմի կայքերի գաղտնիությունը և անվտանգությունը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ մեր Գաղտնիության քաղաքականությունը և տվյալների հավաքագրումը, օգտագործումը և փոխանցման ընթացակարգերը չեն տարածվում այլ կայքերի վրա: Մենք ոչ մի պատասխանատվություն և պարտավորություն չենք կրում այլ կայքերի կողմից տվյալների հավաքագրման, օգտագործման կամ փոխանցման համար: Խնդրում ենք վերանայել Հարթակի հետ կապված յուրաքանչյուր կայքի կողմից տրամադրված Գաղտնիության քաղաքականությունը՝ նման կայքերի ընթացակարգերին ծանոթանալու համար: Խնդրում ենք հաշվի առնել, որ սույն Գաղտնիության քաղաքականությունը և ցանկացած այլ գործող քաղաքականություն, ի լրումն այլ փոփոխությունների, չեն ստեղծում երրորդ կողմերի կատարման ենթակա իրավունքներ։
7. Իրավապահ մարմիններ
Դուք համաձայնում եք, որ մենք տրամադրենք Ձեր տվյալները իրավապահ մարմիններին, եթե այն հարկադրվի դատարանի որոշմամբ։ Բացի այդ, Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք բացահայտել Ձեր տվյալները, եթե մենք պատճառաբանված կերպով հավատում ենք, որ Դուք խախտել եք Բրիտանական Վիրջինյան կղզիների օրենքները, ԱՄԷ օրենքները, միջազգային օրենքները կամ մեր Ծառայությունների մատուցման, Գաղտնիության քաղաքականության պայմանները, կամ եթե մենք մտածում ենք, որ երրորդ կողմին սպառնում է ֆիզիկական վտանգ։ Եթե մենք ստանում ենք դատական ծանուցագիր, որը վերաբերում է Ձեր գաղտնիությանը, մենք կարող ենք տեղեկացնել Ձեզ այդ մասին՝ դրանով Ձեզ հնարավորության տալով միջնորդություն ներկայացնել դատական ծանուցագիրը չեղյալ հայտարարելու համար, կամ կարող ենք ինքներս փորձել չեղարկել այն, սակայն մենք պարտավորություն չենք կրում կատարել ոչ մեկը, ոչ մյուսը։ Մենք նաև կարող ենք նախապես տեղեկացնել Ձեզ և Ձեր տվյալները հրապարակել առանց որևիցե երրորդ կողմերի հարցման, եթե կարծում ենք, որ դա բխում է իրավական պատճառներից, երբ Ձեր գործողությունները խախտում են Բրիտանական Վիրջինյան կղզիների, ԱՄԷ-ի կամ ցանկացած այլ երկրի օրենքները, որոնց իրավազորությունը տարածվում է մեզ, Հարթակի կամ մեր Ծառայության մատուցման պայմանների վրա։ Դուք ազատում եք մեզ ցանկացած վնասից, որը կարող է առաջանալ կամ կապված լինել Ձեր՝ իրավապահ մարմինների կամ դատական պրոցեսում մասնավոր կողմերի պահանջով հրապարակված տվյալների հետ։ Մենք կարող ենք հրապարակել Ձեր տվյալներն այս պարբերությունում նշված պայմաններով ՝ լինի դա ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ինչպես նաև ցանկացած պետական կամ ազգային իշխանության մարմին ՝ ըստ անհրաժեշտության:
8. Առևտրային և ոչ առևտրային հաղորդակցություններ
Եթե որոշում եք մեզ տրամադրել Ձեր կոնտակտային տվյալները, ապա համաձայնում եք, որ մենք կարող ենք Ձեզ ուղարկել հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ։ Այնուամենայնիվ, Դուք կարող եք չեղարկել Ձեր բաժանորդագրությունը որոշ հաղորդագրություններից՝ ծանուցելով FastEX-ին, որ Դուք այլևս չեք ցանկանում ստանալ նման հաղորդագրություններ։ Ծանուցումից հետո մենք կփորձենք անհապաղ հեռացնել Ձեզ մեր տվյալների բազայից: Եթե ցանկանում եք հրաժարվել որոշակի հաղորդագրություններից, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կոնտակտային ձևաթղթի միջոցով:
9. Ձեր տվյալների հասանելիությունը երրորդ կողմի համար
Սույն Գաղտնիության քաղաքականության միջոցով, Դուք համաձայնում եք մեզ տրամադրել Ձեր տվյալները։ Մենք համագործակցում ենք երրորդ կողմի անհատների և կազմակերպությունների հետ, ներառյալ՝ կապալառուներ, վեբ հոսթեր և այլք, որոնք աջակցում են մեզ Հարթակի միջոցով ծառայություններ ապահովել ։ Օրինակ՝ մենք համագործակցում ենք Ծառայությունների Մատակարարների հետ՝ Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար:
Մեր Հարթակի միջոցով ծառայությունների մատուցման ողջ ընթացքում, մենք կարող ենք պատվիրակել մեր լիազորությունները՝ Ձեր տվյալները հավաքագրելու, գործածելու, օգտագործելու և տարածելու նպատակով։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ Դուք երրորդ կողմերին, որոնց հետ մենք համագործակցում ենք մեր գործունեության ընթացքում, տրամադրեք նույն իրավունքները, որոնք տալիս եք մեզ՝ սույն Գաղտնիության քաղաքականության համաձայն: Ըստ այդմ, սույնով Դուք համաձայնում եք, որ մեզ տրամադրված յուրաքանչյուր թույլտվություն՝ համաձայն սույն Գաղտնիության քաղաքականության, տրամադրում եք նաև ցանկացած երրորդ կողմի, որի հետ մենք կարող ենք համագործակցել, պայմանագիր կնքել կամ այլ կերպ պահպանել նրա ծառայությունները՝ Ձեզ ծառայություններ մատուցելու նպատակով կամ մեր Հարթակի ու դրա հիմնական ֆայլերի և համակարգերի շահագործման, սպասարկման, շտկման կամ այլ կերպ բարելավման ու պահպանման համար: Քանի որ մենք չենք վերահսկում այս երրորդ կողմերին, Դուք համաձայնում եք, որ մենք պարտավորություն չենք ստանձնում այս երրորդ կողմերից ցանկացածի գործողությունների համար, նույնիսկ եթե մենք անուղղակիորեն պատասխանատվություն ենք կրում նրանց համար, և եթե երրորդ կողմը կատարել է ցանկացած քաղաքացիական իրավախախտում կամ հակաիրավական գործողություն Ձեր դեմ, ապա իրավական գործողությունները պետք է ձեռնարկվեն ուղղակիորեն իրենց դեմ:
10. Cookie ֆայլեր և թրեքինգ
Cookie-ները կոդի փոքր մասնիկներ են, որոնք օգնում են նույնականացնել Ձեզ, երբ Դուք օգտագործում եք մեր Հարթակը։Մենք կարող ենք օգտագործել Cookie ֆայլեր և հետևող այլ մեխանիզմներ (Tracking) մեր Հարթակի միջոցով՝ Ձեզ նույնականացնելու և Ձեր նախապատվությունները հիշելու նպատակով։ Եթե ունեք հարցեր մեր կողմից կիրառելի հետևող մեխանիզմների վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կոնտակտային ձևաթղթի միջոցով։ Ներկայումս մենք բաժանորդագրված չենք որևէ «չհետևել» ցուցակի։
11. Փոփոխություններ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Երբ մենք փոփոխություն կատարենք սույն Գաղտնիության քաղաքականության մեջ, ապա կփոխենք սույն Համաձայնագրի մեջ նշված ամսաթիվը կամ կկապվենք Ձեզ հետ։ Դուք պետք է համաձայնեք փոփոխություններին՝ որպես մեր Հարթակի հետագա օգտագործման պայման: Եթե Դուք համաձայն չեք, ապա պետք է անմիջապես դադարեցնեք մեր Հարթակի օգտագործումը և տեղեկացնեք մեզ Ձեր մերժման մասին՝ կապ հաստատելով մեզ հետ կոնտակտային ձևաթղթի միջոցով:
12. Ձեր տվյալների հասանելիությունը, խմբագրումը և հեռացումը
Հաշիվ ստեղծելուց հետո Դուք կկարողանաք մուտք գործել և խմբագրել Ձեր տվյալները մուտքի վահանակի միջոցով: Խնդրում ենք հաշվի առնել, որ թեև Դուք կարող եք մուտք գործել և խմբագրել Ձեր տվյալները, Դուք չեք կարող հրաժարվել մեր տվյալների հավաքագրման գործելակերպից: Եթե ցանկանում եք հրաժարվել մեր տվյալների հավաքագրման գործելակերպից կամ ցանկանում եք, որ մենք հեռացնենք Ձեր որևէ տվյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կոնտակտային ձևաթղթի միջոցով: