ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
ԲԱՌԱՑԱՆԿ
Բլոկչեյնի, կրիպտոարժույթի, մետավերսի, ոչ փոխարկելի նշանների (NFT) և այլնի հետ
ADA- Cardano-ն հանրային բլոկչեյն հարթակ է: Այն բաց կոդով է և ապակենտրոնացված, որի համաձայնությունը ձեռք է բերվում բաժնետոմսերի ապացույցների միջոցով (proof of stake):
AED- Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամը, հայտնի նաև՝ Էմիրությունների դիրհամ, Արաբական Միացյալ Էմիրությունների արժույթն է։
Airdrop- կրիպտոարժույթների, NFT-ների, թոքենների և այլնի անվճար տրամադրում, սովորաբար այնպիսի պայմաններով, ինչպիսիք են՝ տարբեր մարդկանց նախագիծ հրավիրելը կամ որոշակի պարզ գործողություններ կատարելը, օրինակ՝ նախագծային համայնքում հավանումները և տարածումները։
ATH (All-Time High- Պատմական առավելագույն) – կրիպտոարժույթների գոյության պատմության ընթացքում գրանցված ամենաբարձր գնի արժեքը։ Ինդիկատորը ցուցադրում է, թե որքան է նվազել տվյալ կրիպտոարժույթի կամ մետաղադրամի գինը՝ տոկոսային հարաբերությամբ։
ATL - (All-time low- Պատմական նվազագույն) – գրանցված ամենացածր գնի արժեքը:
Altcoins- բոլոր կրիպտոարժույթները՝ բացառությամբ Բիթքոինի։ Տերմինը հայտնվեց այն ժամանակ, երբ Altcoin-ները մուտք գործեցին շուկա՝ վերացնելու Բիթքոինի տեխնիկական սահմանափակումները և ընդլայնելու բլոկչեյն տեխնոլոգիայի ներուժը։
ASIC- մասնագիտացված սարքավորում՝ ստեղծված բարձր արդյունավետությամբ յուրահատուկ կրիպտոարժույթների մայնինգի նպատակով։
Bears- կրիպտոշուկայի ներդրողներ, որոնք փորձում են շահույթ ստանալ բաժնետոմսերի գնիջեցումից։
Bitcoin address- հատուկ Բիթքոին դրամապանակի հասցե, որից կամ որին օգտատերերը փոխանցում են BTC։
Block reward- շահույթը, որը ստանում է մայները բլոկ ստեղծելու համար։
Blockchain- ապակենտրոնացված ցուցակագրական տեխնոլոգիա, որը ոչ ոքի չի պատկանում և օգտագործվում է տեղեկատվության անվտանգ գաղտնագրման և պահպանման համար։ Բոլոր գրառումները գաղտնագրվում են բարձր մակարդակի ծածկագրությամբ։ Անհնար է փոփոխել գրառումները, քանի որ ցուցակագրումը ապակենտրոնացված է․ այն միաժամանակ պահվում է մի քանի սարքերում։
BNB- BNB Coin-ը կրիպտոարժույթ է, որը հիմնականում օգտագործվում է Binance բորսայում գործարքների և առևտրային վճարներ կատարելու համար։
BTC- Բիթքոինը ապակենտրոնացված թվային արժույթ է, որը կարող է փոխանցվել նման-առ-նման բիթքոին ցանցում։
Bulls- կրիպտոշուկայի ներդրողներ, որոնք փորձում են շահույթ ստանալ բաժնետոմսերի գնաճից․ այն է՝ գնել կրիպտոարժույթ ամենացածր գնով (կրճատման դեպքում) և վերջինիս գնաճից հետո՝ վաճառել այն։
Cold Storage -օֆլայն կրիպտոարժութային պահոց։ Ցանկացած կրիպտոարժութային դրամապանակ, որը կապակցված չէ ինտերնետի հետ, համարվում է սառը պահոց, և կոչվում է սառը դրամապանակ։ Սառը դրամապանակի ամենատարածված տեսակը ապարատային դրամապանակն է, որը որպես կանոն իրենից ներկայացնում է սարքավորում, որը կապակցված է համակարգչին։
Cryptocurrency- ցանկացած թվային կամ վիրտուալ արժույթ․ գաղտնագրումը (ծածկագրությունը) կիրառվում է կրիպտոարժույթով գործարքները պաշտպանելու նպատակով։
Cryptocurrency exchange- առցանց ռեսուրս, որտեղ կարող եք գնել կամ վաճառել կրիպտոարժույթներ։
Cryptography- տեղեկատվության գաղտնագրման գիտություն։ Այն պաշտպանում է տարանցիկ հաղորդագրությունները և կիրառում բաց միջավայրում ապացուցված ալգորիթմներ, որոնք հնարավորություն են տալիս արագ հայտնաբերել և շտկել ցանկացած խոցելիություն։
DeFi (Decentralized Finance)- ծառայությունների և հավելվածների շարք, որոնք մշակվել են բլոկչեյնի, կրիպտոարժույթների, թոքենների և խելացի պահմանագրերի կիրառմամբ։ Այս ծառայությունները միակցված են մեկ ցանցի մեջ՝ օգտատերերին առաջարկելով ծառայություններ, որոնք հիմնականում տրամադրվում են բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների կողմից։
DOGE- Dogecoin-ը կրիպտոարժույթ է, ինչպես, օրինակ, Բիթքոինը կամ Էֆիրիումը։ Այն հիմնված է Scrypt ալգորիթմի վրա։ Վավերացումը պահանջում է ընդամենը 1 րոպե, մինչդեռ Բիթքոինի դեպքում՝ 10 րոպե։
Doxxing- կանխամտածված դիտավորությամբ որևէ մեկի անձնական տեղեկատվության որոնումն ու հրապարակումը։
Dump- միտումնավոր կերպով կատարված գործողություն, որն առաջացնում է կրիպտոարժույթի փոխարժեքի արհեստական իջեցում։
ETH- Էֆիրիումը ապակենտրոնացված, բաց կոդով բլոկչեյն է՝ խելացի պայմանագրային ֆունկցիոնալությամբ։
Farm- կրիպտոարժույթների մայնինգի համար կիրառվող սարքավորում (տերմինը չի գործածվում մեկ գրաֆիկական պրոցեսորով ԱՀ-ի համար) ։
Fiat- Կենտրոնական բանկերի կամ այլ ֆինանսական հաստատությունների կողմից թողարկվող սովորական գումար՝ դոլար, եվրո և այլն։
Flip- ակտիվի գնում և արագ վաճառում՝ փոքր եկամուտ ստանալու նպատակով․ սովորաբար կրկնվում է մի քանի անգամ։
Floor Price- հավաքածուի ապրանքների ամենացածր կայուն արժեքը։
FOMO- «Բաց թողնելու վախ»։ Տեսնելով որոշակի արժույթների/ NFT-ների սրընթաց աճը՝ դրանք գնելու անդիմադրելի ցանկության համախտանիշ։
Gas- մայներների վարձատրության չափման միավոր՝ բլոկչեյն ցանցում գործարքների վավերացման համար։ Այս վարձատրությունը տրվում է մայներներին՝ որպես ցանցի ներսում հզորությունը հաշվարկելու դիմաց պարգևավճար․ այդ իսկ պատճառով՝ կոչվում է գազ կամ վառելիք։
Gem- հնարավոր շահութաբեր ակտիվ է, որը սովորաբար թերագնահատվում է և մնում աննկատ մյուսների կողքին։
Hard Fork - արմատական փոփոխություններ բլոկչեյնի ալգորիթմների և կոդի աշխատանքում։ Մեծամասամբ հարդ ֆորքի ժամանակ ներդրվում են նոր տեխնոլոգիաներ։
Hodl- Արժույթը դրամապանակում երկարաժամկետ (մեկ տարի կամ ավելի) պահելը՝ ելնելով դրա համաշխարհային աճից։
Hodler- անձ, որը տարիներ շարունակ չի վաճառում իր դրամները՝ անկախ շուկայական իրավիճակից։
ICO- Թոքենների նախնական առաջարկ․ իջեցված գնարժեքով թոքենների վաճառք՝ նախքան դրանց բորսայում ցուցակագրված լինելը։ Սա հնարավորություն է տալիս ընկերություններին նախնական փուլում ձեռք բերել ավելի շատ ներդրումներ։
Identity verification- օգտատիրոջ անձնական տվյալների ստուգում՝ նրան նույնականացնելու նպատակով։
KYC- օգտատերերի նույնականացման պահանջները հիմնականում պահանջվում են բորսաների և ICO-ների կողմից՝ փողերի լվացման դեմ պայքարի նպատակով։ Դրանք կարող են լինել տարբեր, սակայն, որպես կանոն, պահանջվում են անձնագրային տվյալները։
Listing- կրիպտոարժույթը բորսայում տեղադրելու գործընթաց՝ այն այլ ակտիվների (առավել հաճախ՝ այլ կրիպտոարժույթների) հետ միասին վաճառվող դարձնելու համար։
LTC- Litecoin-ը ապակենտրոնացված նման-առ-նման կրիպտոարժույթ է և բաց կոդով ծրագրային ապահովման նախագիծ՝ թողարկված MIT/X11 լիցենզիայով։
Miner- անձ (կամ մարդկանց խումբ), որը ստեղծում է մայնինգ սարքավորումներ և վավերացնում գործարքներ բլոկչեյն ցանցի համար։
Mining- կրիպտոարժույթի մայնինգի գործընթացն է՝ հատուկ սարքավորումների վրա (CPU, GPU, ASIC և այլն.) մաթեմատիկական գործողություններ կատարելով։
Mint- բլոկչեյնում կրիպտոարժույթի թոքեն (առավել հաճախ կոչվում է NFT) ստեղծելու գործընթացը՝ գործարքների միջնորդավճարները ծածկելու համար ԳԱԶԻ համապատասխան գումարը վճարելու միջոցով։
Money-hold- կրիպտոարժույթով գործարքի գործընթացի հետաձգում:
NFT (non-fungible token)- բլոկչեյնի վրա ծածկագրային ակտիվներ (օրինակ՝ թոքեններ)՝ եզակի նույնականացման կոդերով և մետատվյալներով, որոնց միջոցով դրանք տարբերվում են միմյանցից։ Ի տարբերություն թոքենների, NFT-ները չեն կարող փոխանակվել կամ վաճառվել համարժեք այլ ծածկագրային ակտիվների նման:
Order- բորսայում կրիպտոարժույթի վաճառքի կամ գնման հայտադիմում։
Pending- օգտագործվում է, երբ կրիպտոարժույթը ելքագրվել է, սակայն գործարքն ինքնին դեռ չի ավարտվել։
Pre-Sale- Առավել հաճախ վերաբերում է վաճառքի հենց առաջին փուլին, երբ թոքենների վաճառքի ժամանակ շատ քիչ ներդրողների կրիպտոարժույթներն առաջարկվում են ամենացածր գնարժեքով։
Private Key - բանալի, որը բացում է կրիպտոարժութային հասցեի մուտքը և հնարավորություն է տալիս օգտատերերին կառավարել այն։
Pump - միտումնավոր կերպով կատարված գործողություն, որն առաջացնում է կրիպտոարժույթի փոխարժեքի արհեստական բարձրացում։
Public Address - հասցե (հաշիվ) , որին ուղարկվում է թվային արժույթը։ Այն տեսանելի է այլ օգտատերերին, այդ իսկ պատճառով կոչվում է հանրային։ Ծածկագրման գործընթացը իրականացվում է հանրային բանալու միջոցով՝ ստեղծելով գործարք։
Royalty- լրացուցիչ պարգևատրում, որը տրվում է NFT ստեղծողին (նրան, ով առաջինն է ստեղծել), իր աշխատանքի յուրաքանչյուր վերավաճառքի համար՝ վաճառողի կողմից ստացված գումարի որոշակի տոկոսի տեսքով:
Rug pull- երբ մշակողները հրաժարվում են նախագծից՝ միաժամանակ վերցնելով ներդրողների գումարները։
Short- ռիսկային առևտուր բորսայում, որն իրականացվում է կարճ ժամկետներում:
Smart contract- ինքնագործարկվող թվային ծրագիր, որում երկու կողմերի միջև պայմանագրի պայմանները ուղղակիորեն գրվում են կոդի տողերում։ Կոդը և դրանում առկա համաձայնությունները գտնվում են բաշխված, ապակենտրոնացված բլոկչեյն ցանցում:
Staking- Խելացի պայմանագրում կրիպտոարժույթներ ներդնելու գործընթաց՝ որոշակի ժամանակահատվածում ավելի շատ կրիպտոարժույթներ վաստակելու կամ Proof-of-Stake բլոկչեյն ցանցում վավերացնող դառնալու և իրենց ծառայությունների դիմաց թոքեններ վաստակելու ակնկալիքով։
Swap- որոշակի փոխարժեքով ակտիվի փոխանակումը մեկ ուրիշով, որը կատարվում է երկու օգտատերերի կամ օգտատիրոջ և բորսայի միջև։
Testnet- հիմնական ցանցի նույնական տարբերակ՝ ստեղծված ֆունկցիոնալությունը ստուգելու համար՝ առանց իրական կրիպտոարժույթ օգտագործելու։
Token- կրիպտոարժույթի թոքենները իրենցից ներկայացնում են ակտիվ կամ յուրահատուկ կիրառում և գտնվում են իրենց սեփական բլոկչեյնում։ Թոքենները կարող են օգտագործվել ներդրումային նպատակներով, գնումներ կատարելու կամ բլոկչեյնի վրա գործողություններ իրականացնելու համար:
TRX- ապակենտրոնացված օպերացիոն համակարգ՝ խելացի պայմանագրային գործառականությամբ, բաժնետոմսերի ապացույցով (proof-of-stake) և համակարգին պատկանող կրիպտոարժույթով՝ հայտնի որպես Tronix (TRX)։
USD- Ամերիկյան դոլարը Ամերիկայի Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների պաշտոնական արժույթն է։
USDT- Tether-ը կրիպտոարժույթ է, որի արժեքը արտացոլում է ԱՄՆ դոլարի արժեքը։
Video card (GPU)- ԱՀ-ի մաս կազմող առանձին սարք, որը օգտագործվում է կրիպտոարժույթի մայնինգում։
Volatility- կրիպտոարժույթի արժեքի մշտապես փոփոխվելու հատկանիշը։
White Paper- բլոկչեյն նախագծի բիզնես պլանը և մանրամասն տեխնիկական թղթաբանությունը։
Whitelist (WL) – օգտատերերի սահմանափակ ցուցակ, հիմնականում՝ նախագծի գործընկերները, որոնք երաշխավորված են, որ կարող են գնել թոքեններ այն դեպքում, երբ գնորդների թիվը կգերազանցի թոքենների քանակը։
Withdrawal of funds- կրիպտոարժույթի կամ չփոխարկվող արժույթի (առավել հաճախ կենտրոնացված կրիպտոփոխանակումից) ելքագրումը համապատասխան կրիպտոդրամապանակ կամ բանկային հաշիվ/քարտ։
XRP- Ripple-ը իրական ժամանակում գործող համախառն հաշվարկային համակարգ է, արժույթի փոխանակման և դրամական փոխանցումների ցանց՝ ստեղծված ԱՄՆ-ում հիմնադրված Ripple Labs Inc տեխնոլոգիական ընկերության կողմից։