ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
ԻՆՉՊԵՍ ԳՆԵԼ FTN
Դուք անհամբեր սպասո՞ւմ եք, թե երբ եք միանալու Fasttoken համայնքին, բայց վստահ չեք, թե ինչից է պետք սկսել։ Մի՛ անհանգստացեք, մենք կօգնենք Ձեզ։ Այս ուղեցույցից Դուք կիմանաք, թե ինչպես կարող եք Fasttoken (FTN) գնել Fastex բորսայում, որը միասնական հարթակ է կրիպտոարժույթ գնելու, վաճառելու և թրեյդինգի համար։
Մանրակրկիտ ուղեցույց "Ինչպես գնել Fasttoken (FTN)" թեմայով
Քայլ 1: Մուտք գործեք Fastex բորսա
Նախևառաջ Դուք պետք է Ստեղծեք հաշիվ Fastex բորսայում։ Գրեք Ձեր անձնական էլ․ հասցեն, ստեղծեք գաղտնաբառ, նշումներ կատարեք պարտադիր վանդակներում և սեղմեք "Գրանցվել" կոճակը։ Դուք կստանաք էլ․ նամակ՝ Ձեր հաշիվը վերիֆիկացնելու համար։ Բացեք էլ․ նամակը և "Ավարտեք գրանցումը"։ Վերադառնալով Fastex բորսա, անցեք "Վերիֆիկացում" բաժինը, սեղմեք "Օգտագործել այս Դերը"։ Հետևեք հրահանգներին, ավելացրեք պահանջվող փաստաթուղթը (Անձնագիր, ID քարտ կամ վարորդական իրավունք) և անցեք Դեմքով նույնականացում։
Քայլ 2: Սեղմեք "Գնել Կրիպտո"
Անցեք "Գնել Կրիպտո" բաժինը Ձեր հաշվի մեջ։ Հենց այստեղից էլ կսկսենք։
Քայլ 3: Մուտքագրեք գումարը
Այստեղ Դուք կարող եք մուտքագրել գումարը "Ծախսել" բաժնի տակ։ Նշեք Ձեր նախընտրած ֆիատ արժույթը (օր՝ USD կամ Euro) և մուտքագրեք, թե ինչքան եք ցանկանում ծախսել FTN գնելու նպատակով։
Քայլ 4: Ընտրեք վճարման եղանակը
Ընտրեք վճարման եղանակը և սեղմեք "Գնել FTN"։
Քայլ 5: Հաստատեք պատվերը
Հաջորդ քայլով Ձեզ կխնդրեն հաստատել Ձեր պատվերը։ Մուտքագրեք Ձեր էլ․ հասցեն ու համոզվեք, որ նշում եք կատարել "Ես հասկանում եմ, որ ..." վանդակի կողքին։ Մինչև հաջորդ քայլին անցնելը ևս մեկ անգամ ստուգեք ամեն ինչ։
Քայլ 6: Սեղմեք "ՎՃԱՐԵԼ"
Սեղմեք "ՎՃԱՐԵԼ" կոճակը՝ գործարքը սկսելու համար։
Քայլ 7: Ավելացնել նոր վճարման եղանակ
Եթե առաջին անգամ եք օգտագործում տվյալ վճարային եղանակը Fastex-ում, Դուք պետք է ավելացնեք նոր վճարային եղանակ։ Հետևեք հրահանգներին, որպեսզի ավելացնեք Ձեր դեբիտային կամ կրեդիտային քարտի տվյալները։
Քայլ 8: Հաստատման էլ․նամակ
Հենց Ձեր վճարումը մշակվի՝ Դուք կստանաք հաստատման էլ․նամակ։ Այս էլ․նամակը Ձեր գործարքի անդորրագիրն է, այնպես որ այն ապահով պահեք։
ՍՏԱՑԵՔ FTN FASTEX ԲՈՐՍԱՅՈՒՄ ԱՅՍՕՐ
ՀՏՀ
Կարո՞ղ եմ Fasttoken գնել Fastex բորսայում։
FTN-ը կամ Fasttoken-ը կարելի է գնել կամ պահպանել Fastex բորսայի Ձեր դրամապանակում։ Fasttoken-ը Fastex էկոհամակարգում գործածվող թոքեն է, որի մասն է կազմում նաև Fastex բորսան։
Fasttoken (FTN) գնելու հետ կապված որևէ միջնորդավճար կա՞։
Այո, Fasttoken գնելը ներառում է որոշակի ծախսեր, բայց այդ միջնորդավճարներից ոչ մեկը անմիջապես Fastex բորսային չեն վերաբերում։ Գործարքի միջնորդավճարը 5% է, երբ գործածում եք Alchemy Pay, Simplex, կամ Astropay վճարային եղանակները և 4%՝ երբ գործածում եք Jeton։ Բացի դրանից միշտ հիշեք, որ կարող են կիրառվել նաև գազի միջնորդավճարներ։ Դրանք չեն վերահսկվում Fastex բորսայի կողմից և տատանվում են՝ ըստ ցանցի պահանջարկի և ծանրաբեռնվածության։
Ինչպե՞ս գնել Fasttoken կրեդիտային քարտով։
Կրեդիտային քարտով Fasttoken գնելը հեշտ է։ Կարող եք հետևել մեր մանրակրկիտ ուղեցույցին, որպես վճարային եղանակ օգտագործելով Alchemy Pay-ը և ավելացնելով Ձեր կրեդիտային քարտի տվյալները, երբ Ձեզ տեղեկացնեն այդ մասին:
Ինչպե՞ս գնել Fasttoken կրիպտո դրամապանակով։
Այս պահին կրիպտոդրամապանակով Fasttoken գնելը հասանելի չէ Fastex բորսայում։ Երբ այս ֆունկցիան ավելացվի՝ մենք կհայտնենք այդ մասին։ Հետևեք մեր նորություններին։