ԴԵՊՈԶԻՏ, ԱՌԵՒՏՈՒՐ ԵՒ ԵԼՔԱԳՐՈՒՄ
ԴԵՊՈԶԻՏ
Այցելեք հիմնական էջ՝ fastex.com և սեղմեք Մուտք գործել։ Մուտք գործելուց հետո Դուք կգտնեք «Դեպոզիտ» կոճակը ցանկի ձախ կողմում։ Դրա վրա սեղմելուց հետո ընտրեք «Ֆիատ» դաշտը, և ընտրեք այն Ֆիատ արժույթը, որը ցանկանում եք համալրել՝ USD կամ AED։ Հետո ընտրեք Վճարային համակարգը և մուտքագրեք այն Գումարը, որը ցանկանում եք համալրել։ Սեղմեք «Շարունակել», Դեպոզիտն ավարտելու համար։
Գտեք «Դեպոզիտ» ներդիրը ցանկի ձախ կողմում՝ դա ձեզ կուղղորդի դեպի Դեպոզիտի էջ։ Սեղմեք «Կրիպտոարժույթ» ներդիրը, եթե այն բաց չէ։ Պատճենեք դրամապանակի հասցեն մյուս Դրամապանակի համար ընդգծված դաշտում, որպեսզի Կրիպտոարժույթը փոխանցեք Ձեր Fastex Դրամապանակին։ Դուք կարող եք Դեպոզիտ կատարել՝ նաև սկանավորելով QR կոդը էջի աջ կողմում։
Կախված յուրաքանչյուր թվային արժույթից կարող է տարբերվել:
Դուք կարող եք գտնել այդ տեղեկությունները «Դեպոզիտի գործարքների հարցումներ» սյունակում։
Մենք ավելացրել ենք ՖԻԱՏ տարբերակը Դեպոզիտում, բայց հիմա այն հասանելի չէ:
Մեր կողմից վճարներ չեն գանձվում։
Դրամապանակ ներդիրի տակ կա Որոնման դաշտ, որտեղ Դուք կարող եք մուտքագրել կրիպտոարժույթի անվանումը, որպեսզի կարողանաք այն արագ գտնել, եթե Ձեր ունեցած Կրիպտոարժույթների ցանկը մեծ է։
ԵԼՔԱԳՐՈՒՄ
«Ելքագրում» ներդիրը նույն ձախակողմյա ցանկում է, հենց «Դեպոզիտ» դաշտի տակ։ Այնտեղ Դուք կարող եք գտնել երեք ենթաներդիրներ, որոնք նվիրված են Ելքագրմանը, Կրիպտո անվտանգությանը և Ֆիատային վճարումների հաշվին (ներկայումս անհասանելի)։ Ելքագրումներ ենթաներդիրում Դուք կարող եք գտնել ամեն ինչ՝ Fastex դրամապանակից այլ դրամապանակներ փոխանցումներ կատարելու համար։
Նախ «Ելքագրումներ» ներդիրում Դուք պետք է ընտրություն կատարեք Կրիպտոարժույթի և Ֆիատի միջև (ներկայումս անհասանելի)։ Հետո Դուք պետք է մուտքագրեք դրամապանակի ID-ն «Հասցե» դաշտում և մուտքագրեք Կրիպտոյի գումարը «Գումար» դաշտում։ Դուք կարող եք տեսնել ամբողջ տեղեկատվությունը աջ կողմում և նախաձեռնել Գործարքը՝ սեղմելով «Հաստատել» կոճակը։
Կախված յուրաքանչյուր արժույթից՝ կանխիկացման վճարը կարող է տարբերվել:
«Ելքագրման սահմանաչափ» բաժնի Ելքագրումներ ներդիրում Դուք կարող եք գտնել ձեր առավելագույն սահմանաչափն ըստ ժամանակահատվածների ։ Բաժնում նշված են Մշտական սահմանաչափը, Օրական և Ամսական սահմանաչափերը։
Այո, Դուք կարող եք սահմանաչափի բարձրացման հարցում ուղարկել՝ «Ելքագրման սահմանաչափ» համապատասխան բաժնում։
Այո, դուք կարող եք գտնել բոլոր համապատասխան տեղեկությունները «Ելքագրումներ» ներդիրի տակ գտնվող «Ելքագրումների հարցումներ» բաժնում։ Այնտեղ Դուք կարող եք տեսնել Ձեր կանխիկացումների «Կարգավիճակը», «Ստեղծման ամսաթիվը», «Արժույթը» և «Գումարը»։
ԱՌԵՒՏՈՒՐ
Սեղմելով «Պատվերներ» դաշտի վրա ձախ կողմում, դուք կանցնեք համապատասխան էջ։ Այնտեղ դուք կգտնեք մի քանի ներդիրներ՝ «Բաց պատվերներ», «Պատվերների պատմություն», «Առևտրի պատմություն», «Առևտրային վճար»։
Դուք կգտնեք համապատասխան բաժինները «Բաց պատվերներ» ներդիրում։ «Հաշվեկշիռը Պատվերում» ցույց է տալիս, թե ինչքան գումար եք դուք ներդրել ընթացիկ պատվերներում, ինչպես նաև հետագա գործարքների համար հասանելի հաշվեկշիռը։ «Բաց պատվերներ» ներդիրի մեջ նշված են ընթացիկ բաց պատվերները, որոնք դուք կարող եք ֆիլտրել ըստ Պատվերի տեսակի, Գործարքի տեսակի, Ամսաթվի և Զույգերի։
«Պատվերներ» էջում ընտրեք «Պատվերների պատմություն» ներդիրը, որտեղ ներկայացված է Ձեր պատմությունը՝ ըստ Պատվերների տեսակի, Գործարքի տեսակի, կարգավիճակի և ամսաթվերի։
«Պատվերներ» էջում ընտրեք «Առևտրի/Գործարքների պատմություն» ներդիրը, որտեղ ներկայացված կլինի Ձեր պատմությունը՝ ըստ Ստեղծման ամսաթվի, Զույգերի, Արժեքի, Գնի և Պատվերի տեսակի։ Եթե Դուք սեղմեք ներքևի կոճակը, մենք ավտոմատ կերպով էլ․ նամակ կուղարկենք Ձեր գրանցված էլ․ փոստին, որտեղ կցված կլինի Ձեր պատմությունը։
Ձեր կատարած ոչ բոլոր պատվերներն են ավարտվում գործարքով/առևտրով։ Օրինակ եթե Դուք բացել եք պատվերը, իսկ հետո չեղարկել, քանի որ վաճառողը շատ ուշ է հաստատել այն։ Այդ դեպքում պատվերը համարվում է «չեղարկված» (նաև չկատարված “unfilled”)։ Դա նշանակում է, որ գործարք տեղի չի ունեցել։
Այո, Դուք կարող եք սեղմել «Ռեֆերալներ» կոճակը, որը ձեզ կուղղորդի դեպի համապատասխան էջ։ Մեր «Ռեֆերալ» ծրագիրը Ձեզ հնարավորություն է տալիս խորհուրդ տալ Fastex-ը ձեր ծանոթներին՝ տրամադրելով նրանց հրավերքի հղում, որը նշված է «Եկամուտ ռեֆերալներից» ներդիրի տակ։ Այսպիսով, հենց նրանք առևտուր կատարեն FastEx-ում, Դուք միջնորդավճար կստանաք։ Դուք կարող եք ստուգել, թե ինչքան միջնորդավճար ունեք՝ «Իմ ռեֆերալները» ներդիրում։
ՎԱՈՒՉԵՐՆԵՐ
Մտեք «Վաուչերներ» ներդիրը, սեղմեք «Ստեղծել» կոճակը «Նոր վաուչեր» դաշտում։ Այնուհետև ցանկից ընտրեք կրիպտոարժույթը ու մուտքագրեք նախընտրած գումարը։ Դուք պետք է նաև «Քանակ» դաշտում մուտքագրեք Վաուչերների քանակը, որը ցանկանում եք ստեղծել։ Հենց վերոնշյալ տեղեկությունները լրացվեն, Դուք կստանաք վաուչերների կոդերը, որոնք կարող եք տրամադրել ձեր ընկերների կամ ընտանիքի անդամների համօգտագործմանը ։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԳՐԱՆՑՈՒՄ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Այո, դուք կարող եք ակտիվացնել այն «Անվտանգություն» բաժնում՝ սեղմելով «Ակտիվացնել» կոճակը։
Մտեք Անվտանգություն էջը, սեղմեք «Վերականգնել գաղտնաբառը» դաշտը։ Այնտեղ Դուք կարող եք մուտքագրել Ձեր հին գաղտնաբառը, և հետո ստեղծել նորը:
ԳՐԱՆՑՈՒՄ
Մեր գրանցման ընթացակարգը շատ պարզ է՝ մտեք fastex.com հիմնական էջը և սեղմեք «Ստեղծել հաշիվ»։ Ձեզ անհրաժեշտ կլինի էլ հասցեի ID-ն և վավերական փաստաթղթի, օրինակ անձնագրի, ԱՄԷ անձը հաստատող փաստաթղթի, վարորդական իրավունքի պատճենը և այլն։ Գրանցման ընթացքում Դուք պետք է անեք սելֆի լուսանկար, որի մշակումը կտևի 1-2 րոպե։
Ստուգումը սովորաբար կատարվում է անմիջապես, կամ կարող է տևել մինչև 24 ժամ։ Հաստատումը Դուք կստանաք այն էլ․ հասցեով, որն օգտագործել եք գրանցման ժամանակ։
Հենց մուտք գործեք՝ Դուք կտեսնեք Ձեր տերմինալը, որտեղ ցուցադրված է Հաշվեկշիռը և բոլոր մյուս ընտրանքները։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առևտուր և Ելքագրում բաժնում։