BTC (Bitcoin)
ETH (Ethereum)
XRP (Ripple)
DOGE (DogeCoin)
ADA (Cardano)
BNB (Binance Coin)
USDT (Tether)
BTC (Bitcoin)
Շրջանառվող առաջարկ
19,259,006
Ընդհանուր առաջարկ
21,000,000
Սպիտակ թուղթ․
Վեբկայք.
Հետազոտող․
Bitcoin-ը կրիպտոարժույթ է, որն առաջացել է 2009 թվականի հունվարին, իսկ առաջին գենեզիս բլոկը մայնինգի է ենթարկվել 2009 թվականի հունվարի 9-ին։ Այն ապակենտրոնացված թվային արժույթ է, որը հիմնված է կրիպտոգրաֆիայի վրա: Որպես այդպիսին, այն կարող է գործել առանց կենտրոնական մարմնի անհրաժեշտության, ինչպիսիք են՝ կենտրոնական բանկը կամ որևէ ընկերություն։ Այն նման չէ պետական մարմինների կողմից թողարկված կամ ֆիաթ արժույթներին,ինչպիսիք են՝ ԱՄՆ դոլարը կամ Եվրոն, որոնք վերահսկվում են երկրի կենտրոնական բանկի կողմից։ Ապակենտրոնացված բնույթը հնարավորություն է տալիս գործել նման-առ-նման ցանցում, որտեղ օգտատերերը կարող են գումարներ փոխանցել միմյանց՝ առանց միջնորդների։
ETH (Ethereum)
Շրջանառվող առաջարկ
120,523,405
Ընդհանուր առաջարկ
120,523,405
Հետազոտող․
Ethereum-ը (ETH) երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթի թոքենն է շուկայական կապիտալիզացիայի պայմաններում։ Դա պայմանավորված է նրանով, որ այն ոլորտում ներգրավել է բազմաթիվ նորարարություններ և կիրառման հնարավորություններ՝ ներմուծելով խելացի պայմանագրերի գործառականությունը, որը ճանապարհ է հարթել դեպի ապակենտրոնացված ֆինանսների ոլորտ (DeFi) և ապակենտրոնացված հավելվածներ կամ Dapp-եր։
Ethereum-ը հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել և տեղակայել ծրագրակազմ՝ սովորաբար Dapp-երի տեսքով, որը այնուհետև սնուցվում է Ethereum-ով աշխատող համակարգիչների գլոբալ բաշխված ցանցով: Ethereum ցանցն ապակենտրոնացված է, ինչն այն դարձնում է շատ դիմացկուն ցանկացած ցենզուրայի կամ պարապուրդի նկատմամբ։
Ի լրումն այս ամենին՝ Ethereum-ը բաց կոդով բլոկչեյն հարթակ է, որը գործարկվում է սեփական արժույթով, որը կոչվում է Ether կամ ETH։
FTN (Fasttoken)
Շրջանառվող առաջարկ
470,000,000
Ընդհանուր առաջարկ 1,000,000,000
FTN-ը Fastex-ի էկոհամակարգի պաշտոնական կրիպտոարժույթն է և Bahamut-ի բնիկ թոքենը։ Այն մասշտաբային և ծախսարդյունավետ լուծում է տարբեր ոլորտների համար, ներառյալ ՏՏ, ֆինանսական, խաղային և այլն: Fasttoken-ը Fastex-ին թույլ է տալիս ապահովել թվային ակտիվների սահուն և արդյունավետ փոխանցում մի քանի մակարդակներում: Այն նպատակ ունի հզորացնել և աջակցել թվային ֆինանսների զարգացմանը, որը նախատեսված է համաշխարհային շրջանակը ընդլայնելու և մեծ թվով օգտատերերի համար ամենօրյա հասանելիություն ապահովելու համար:
XRP (Ripple)
Շրջանառվող առաջարկ
50,623,288,1
Ընդհանուր առաջարկ
99,989,164,463
Սպիտակ թուղթ․
Հետազոտող․
Ripple-ը (XRP) ապակենտրոնացված վճարային ցանց է, որը նախատեսված է ավանդական SWIFT դրամական փոխանցումների ցանցին փոխարինելու համար: Ripple-ը եզակի նախագծված բլոկչեյն է, որը գործում է կոնսենսուսային մոդելի հիման վրա, որտեղ համակարգ մուտք գործած բոլոր հանգույցները պետք է վավերացնեն ցանցում կատարված գործարքները: Այս մոդելը երաշխավորում է, որ առցանց վճարումները ենթարկվեն անվտանգության միջոցառումների՝ առանց արդյունավետությունը խաթարելու: Ripple-ում գործարքները սովորաբար ավարտվում են չորսից հինգ վայրկյանում, ինչը շատ ավելի արագ է, քան որոշ այլ անկախ բլոկչեյն ցանցեր, որոնք օգտագործում են այլ պրոտոկոլներ։
DOGE (DogeCoin)
Շրջանառվող առաջարկ
137,678,926,383
Ընդհանուր առաջարկ
∞
Սպիտակ թուղթ.
Վեբկայք.
Հետազոտող․
Dogecoin-ը կրիպտոարժույթ է, որը ստեղծվել է 2013 թվականի դեկտեմբերի 6-ին՝ հայտնի «Դոջ» (Doge) ինտերնետային մեմերի հիման վրա: Dogecoin-ն ընդունվել է առցանց մանրածախ վաճառողների կողմից և կարող է հեշտությամբ օգտագործվել որպես սպառողից սպառող դրամական փոխանցման միջոց։
ADA (Cardano)
Շրջանառվող առաջարկ
35,045,020,830
Ընդհանուր առաջարկ
45,000,000,000
Սպիտակ թուղթ․
Վեբկայք.
Հետազոտող․
Cardano-ն բաժնետոմսի ապացույցով (proof-of-stake) բլոկչեյնի կրիպտոարժույթ է, որը հիմնադրվել է 2017 թվականին Չարլզ Հոսկինսոնի կողմից, որը նաև հիմնադրել է Ethereum-ը։ Cardano բլոկչեյնը ստեղծվել է ապակենտրոնացված հավելվածներ (dApp) մշակելու համար և նպատակ ունի լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ մասշտաբայնությունը, փոխգործելիությունը և կայունությունը:
BNB (Binance Coin)
Շրջանառվող առաջարկ
163,276,974
Ընդհանուր առաջարկ
163,276,974
Վեբկայք.
Հետազոտող․
BNB-ն կրիպտոարժույթ է, որը կարող է օգտագործվել Binance կրիպտոարժույթի բորսայում առևտուր անելու և վճարումներ կատարելու համար: BNB-ն նաև կրիպտարժույթի մետաղադրամ է, որը սնուցում է BNB Chain էկոհամակարգը։ Հանդիսանալով աշխարհում ամենահայտնի utility թոքեններից մեկը՝ BNB-ն կարող է օգտակար լինել օգտատերերի համար ամենատարբեր ոլորտներում և հավելվածների կիրառման տարբերակներում։
TRX (Tron)
Շրջանառվող առաջարկ 91,854,506,824
Ընդհանուր առաջարկ 91,854,506,824
Վեբկայք. https://tron.network
Հետազոտող․ https://troscan.org
TRON-ը նպատակ ունի արագացնել համացանցի ապակենտրոնացումը բլոկչեյն տեխնոլոգիայի և ապակենտրոնացված հավելվածների (DApp) միջոցով: Հիմնադրվել է 2017 թվականի սեպտեմբերին Նորին Գերազանցություն Ջասթին Սունի կողմից։ TRON ցանցը վերջին տարիներին անհավանական ժողովրդականություն է վայելում՝ բլոկչեյնում գրանցված ավելի քան 137 միլիոն օգտատերերով և ավելի քան 4,7 միլիարդ գործարքներով: Բացի այդ, TRON-ն ունի սթեյբլքոինների ամենամեծ շրջանառությունը ամբողջ աշխարհում ՝ գերազանցելով USDT-ին Ethereum-ում:
USDT (Tether)
Շրջանառվող առաջարկ
66,272,586,693
Ընդհանուր առաջարկ
66,272,586,693
Սպիտակ թուղթ․
Վեբկայք.
Tether-ը սթեյբլքոին է՝ կապված ԱՄՆ դոլարի հետ: Սթեյբլքոինը կրիպտոարժույթի տեսակ է, որի արժեքը կապված է մեկ այլ ֆիաթ արժույթի հետ, ինչպիսին է ԱՄՆ դոլարը կամ բորսայում վաճառվող ապրանքի հետ, ինչպիսին է ոսկին:
Tether-ը ստեղծված առաջին սթեյբքոինն է, և այն նաև ամենահայտնի սթեյբլքոինն է էկոհամակարգում։ Շրջանառության ծավալի և շուկայական կապիտալիզացիայի առումով այն առաջին տեղն է զբաղեցնում սթեյբլքոինների շարքում:
Litecoin (LTC)
Շրջանառվող առաջարկ
72,175,120
Ընդհանուր առաջարկ
84,000,000
Whitepaper :
-
Վեբկայք.
Հետազոտող․
Litecoin-ը և նման-առ-նման կրիպտոարժույթ է, որը ստեղծվել է Չարլի Լիի կողմից։ Այն ստեղծվել է Bitcoin-ի պրոտոկոլի հիման վրա, սակայն տարբերվում է օգտագործվող հեշինգի ալգորիթմով։ Litecoin-ն օգտագործում է Scrypt անվանումով աշխատանքի ապացույցի ալգորիթմ, որը պահանջում է հիշողության մեծ ծավալ։ Litecoin-ն առաջինն էր, որը փոխեց Bitcoin-ը, և ամենակարևոր տարբերությունն այն է, որ Litecoin-ին բլոկ կամ գործարք գեներացնելու համար անհրաժեշտ է 2,5 րոպե, մինչդեռ Bitcoin-ին՝ 10 րոպե։
BitcoinCash (BCH)
Շրջանառվող առաջարկ
19,298,824
Ընդհանուր առաջարկ
21,000,000
Սպիտակ թուղթ․
-
Վեբկայք.
Հետազոտող.
Bitcoin Cash-ը (BCH) այլընտրանք է ամենահին և ամենավաճառվող կրիպտոարժույթին՝ Bitcoin-ին (BTC), միայն BCH ցանցը շատ ավելի արագ է և էժան: 2017 թվականին BCH մշակողները փոփոխեցին BTC կոդը՝ թողարկելով ծրագրակազմի և լիարժեք մրցունակ պրոդուկտի իրենց տարբերակը, որը բաժանեց Bitcoin-ը երկու բլոկչեյնների․ Bitcoin / Bitcoin Cash, և հետևաբար երկու ակտիվների՝ BTC / BCH։ Bitcoin Cash-ը բլոկչեյնում հարդֆորքի հստակ արդյունք է։
Solana (SOL)
Շրջանառվող առաջարկ
376,999,573
Ընդհանուր առաջարկ
540,981,455
Սպիտակ թուղթ․
Վեբկայք.
Հետազոտող․
Solana-ն բարձր թողունակությամբ բլոկչեյն է, որը հիմնված է Proof of History (PoH) և Proof of Stake (PoS) կոնսենսուսի վրա։ Ցանցային ինժեներների թիմի կողմից ստեղծված Solana-ն նպատակ ունի ժամանակակից ինտերնետ հավելվածների համար դառնալ բլոկչեյն ենթակառուցվածք։ Solana էկոհամակարգում վերջնական օգտատերերի հավելվածները ներառում են ապակենտրոնացված ֆինանսներ (DeFi), ոչ փոխարկելի թոքեններ (NFT), մարքեթփլեյս, խաղեր, էլեկտրոնային առևտուր և այլն: Բլոկչեյնի հիմնական առանձնահատկություններից մեկը դրա մասշտաբայնությունն է։ Solana հավաստիացնում է, որ կարող է վայրկյանում 700,000 գործարք մշակել, ինչը գրավում է շատ թրեյդերների։
Shiba Inu (SHIB)
Շրջանառվող առաջարկ
589,367,133,007,176
Ընդհանուր առաջարկ
999,990,958,407,043
Սպիտակ թուղթ․
-
Վեբկայք.
Shiba Inu-ն (SHIB) մեմ թոքեն է, որը առաջացել է որպես զվարճանքի արժույթ, իսկ այժմ վերածվել է ապակենտրոնացված էկոհամակարգի: Shiba Inu թիմը գործարկել է Shibaswap անվանումով ապակենտրոնացված բորսա, որն ունի երկու թոքեն՝ LEASH և BONE։