Fastex-ը հայտարարել է Sevan Startup Summit-ի հետ հերթական համագործակցության մասին: Հանդիսանալով Sevan Startup Summit 2023-ի գլխավոր գործընկեր՝ Fastex-ը հուլիսի 23-29-ին կայանալիք միջոցառմանը կկիսվի իր վերջին տեխնոլոգիական նորություններով, կանդրադառնա Web3-ի զարգացման միտումներին և կներկայացնի Bahamut Chain-ը:
Sevan Startup Summit ամենամյա միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբում ոլորտի առաջատարներին և տալիս համագործակցության նոր հնարավորություններ: SSS-ի մի քանի օրերի ընթացքում Fastex-ն ակտիվորեն ներգրավված կլինի միջոցառման կազմակերպչական գործընթացներում՝ ներկայանալով սեփական պրոդուկտներով:
Summit-ի շրջանակում Fastex-ը կներկայացնի Bahamut Chain-ը: Այն իր տեսակի մեջ նոր և եզակի տեխնոլոգիական լուծում է: Հարթակն աշխատում է Proof-of-Stake-and-Activity (PoSA) կոնսենսուս մեխանիզմով: Բլոկերի ստեղծման և վավերացնողների մեխանիզմի հիմքում ընկած է ցանցում օգտատերերի ակտիվությունը և խելացի պայմանագրի վրա արված սթեյքերը:
Sevan Startup Summit-ը ՏՏ ոլորտի տարվա ամենասպաված միջոցառումն է, որը տալիս է նոր համագործակցությունների և հեղափոխական գաղափարներն իրագործելու բազում հեռանկարներ, իսկ համայնքի ներկայացուցիչների համար ստեղծում ամուր և հուսալի կապեր հաստատելու հնարավորություններ:
Fastex-ը Sevan Startup Summit-ի հետ համատեղ քայլում է տեխնոլոգիական զարգացումներին ընդառաջ՝ իր առանցքային նպատակը դարձնելով նոր կենտրոնացված և ապակենտրոնացված լուծումներ ստեղծելը:
Հայկական ստարտափ էկոհամակարգում գործող շատ ստարտափներ իրենց գործունեությունը սկսել են հենց Sevan Startup Summit-ից: Հերթը Ձերն է:
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել այս հղումով` https://www.f6s.com/sevan-startup-summit-2023/apply