Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ մարտի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգ։
Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին: Մեծ պահանջարկ վայելող երաժիշտների ձայնադարանը ներառում է չորս ձեռքի և երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ՝ Մոցարտից և Շուբերտից մինչև Դեբյուսի և Ռավել:
Երեկոյի ընթացքում սիրված դուետի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Մորիս Ռավելի, Ֆրանսիս Պուլենկի և Կլոդ Դեբյուսիի հայտնի ստեղծագործությունները։ Ունկնդիրները հնարավորություն ունեցան վայելելու միջազգային արվեստագետների և մեր նվագախմբի փայլուն կատարումները:
Միջոցառման ավարտից հետո նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց. «Կան գործընկերներ, որոնք օգնում են նախագծերին, և գաղափարակիցներ, որոնք ոգևորում են: Շատ շնորհակալ եմ Ֆասթեքսին մեր կողքին լինելու համար»:
Fastex-ի մասին
Fastex-ը արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որը իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթլ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: