ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
WHITE-LABEL
ՀԱՐԹԱԿ
Fastex-ի White Label փոխանակման հարթակն առաջարկում է կենտրոնացված փոխանակման հարթակի և շուկայում առաջատար պրոդուկտների մեծ բազմազանություն։
Դեմո տարբերակի հայտ
Օգտվե՛ք արդեն պատրաստի բիզնես նախագծերից։ Մենք առաջարկում ենք մի շարք առավելություններ, ներառյալ՝ մեր կողմից ներդրված ֆիատ և կրիպտո վճարային համակարգերը, 24/7 աջակցման ամբողջական փաթեթը, ինչպես նաև լիցենզիաների տրամադրման հնարավորությունը։
White-label տեսակի պրոդուկտները մշակվում և կարգավորվում են երրորդ կողմ հանդիսացող մատակարարների կողմից՝ համապատասխան Ձեր բիզնեսի բրենդինգին և տարբերանշանին։
White-Label փոպանակման հարթակը նախապես կարգավորումներ անցած, գործարկման պատրաստ լուծում է, որը կարելի է փոփոխել ըստ ձեր պահանջների՝ շուկա դուրս բերելով որպես առանձին և անկախ բրենդ։
White-label փոխանակման հարթանկների նպատակն է առաջարկել թողարկման պատրաստ պրոդուկտներ՝ համապատասխան ձեր պահանջներին և պատկերացումներին։ Առևտրային հարթակում հաջող մեկնարկի համար անհրաժեշտ է ունենալ white-label լիցենզավորում։ White-label տեսակի փաթեթն առաջարկում է տարատեսակ կրիպտոարժույթներով գործարքներ իրականացնելու բազում տարբերակներ՝ ապահովելով կրիպտոյում փոխանակման հարթակների համապատասխան տեխնիկական լուծումներ։
Ինչու օգտագործել White-Label փոխանակման հարթակը։
White-label փոխանակման հարթակը ձեզ տալիս է հնարավորություն գործարկել, կարգավորել և օգտվել ցանցի բազում հնարավորություններից՝ զուգահեռաբար տալով հնարավորություն առաջարկելու ձեր նախընտրելի տարբերակները։ Շնորհիվ հարթակի կառուցվածքի՝ դուք կարող եք աշխատել թիմային, ինչն էլ օգնում է հեշտացնել բիզնեսի կառավարումը։
Հարթակում մեկ բաղադրիչի վրա արված փոփոխություններն ավտոմատ կերպով անդրադառնում են մնացած ենթակառուցվածքների գործառույթների վրա։ Այս տեխնիկական մշակումը մեկ ընդհանուր լուծում է, որը ստեղծված է բավարարելու ձեր բոլոր պահանջները։
Ահա՝ ինչ հնարավորություններ այն կարող է առաջարկել
Հեշտացված կիրառելիություն
Ի սկզբանե ավանդական փոխանակման հարթակների ստեղծումը պահանջում էր երկարատև ուսումնասիրություններ և տեխնիկական մշակում։ Ժամանակի ընթացքում հարթակը սկսեց ստանալ նոր տարրեր։Այսօր White-label տեսակի փոխանակման հարթակներն առաջարկում են ձեր բրենդի արագ աճի հնարավորություն՝ ապահովելով նախնական փորձարկման հնարավորություն և նվազացնելով հարթակում ձախողման ռիսկերը՝ բրենդի թողարկամը նախորդող փուլում։
Կրիպտոշուկա մուտք գործելու ամենարարգ ճանապարհը
White-label տեսակի փոխանակման հարթակները կրիպտոշուկա մուտք գործելու ամենարարգ ճանապարհն են։ Շատ դեպքերում white-label-ների մշակման գործընթացը տևում է շուրջ մեկ ամիս։
Հաճախորդների աջակցման բարելավվում
Այն, ինչ առանձնացնում է ձեր բրենդը մնացածներից, հուսալի և անվտանգ միջավայրն է՝ առանց տեխնիկական խափանումների։ Նախապես կարգավորումներ ունեցող հարթակը տալիս է գործունեության բազում հնարավորություններ, ինչն էլ թույլ է տալիս կենտրոնանալ հաճախորդների հետ կապերի բարելավվման վրա։
Ճկունություն
Մրցունակ միջավայրում հաջողելու համար անհրաժեշտ է դրսևորել առավելագույն ճկունույթուն։ White-label տեսակի տեխնիկական լուծումները թույլ կտան հարթակը համապատասխանեցնել ձեր պատկերացումներին։ Այլևս անհրաժեշտություն չի լինի վճարել այն ենթաբաժինների դիմաց, որոնք դուք երբեք չեք օգտագործելու։ Սա իր հերթին կօգնի գնահատել ձեր բիզնեսի ներուժը՝ ներդնելով ոլորտի միտումներին համապատասխան առաջատար գործառույթներ։
24/7 աջակցություն
Մեր white-label տեսակի փոխանակման հարթակն առաջարկում է հաճախորդների աջակցում՝ 24/7 ձևաչափով։ Մեր փորձառու թիմը կօգնի խնայել ձեր ժամանակը և միջոցները՝ ուշադրությունը կենտրոնանացնելով նորաստեղծ հարթակի զարգացման վրա։
Նվազեցված վճարներ
White-label լուծումները նախատեսված են հարթակի գործարկման նախնական փուլում մեծ ռիսկերից խուսափելու համար՝ ապահովելով արդյունավետ գնային առաջարկ և հասանելիություն։ Գաղնիք չէ, որ white-label լուծումներ ինտեգրած բիզնեսներն առավել արագ են զարգանում, քան ավանդական կարգավորումներ ունեցողները։