ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
Fastex Card
Ձեր Web3 քարտը թվային և ֆիզիկական աշխարհներում
Fastex Card-ը կատարում է նույն գործառույթները, ինչ սովորական դեբետային և կանխավճարային քարտը։ Այն Visa և Mastercard տեսակի քարտ է, որը թողարկվել է առաջատար web3 հարթակ հանդիսացող Alchemy Pay-ի կողմից։ Քարտը հասանելի է ինչպես թվային, այնպես էլ ֆիզիկական տարբերակով՝ առաջարկելով հարմարավետ և ճկուն վճարման հնարավորություններ տարբեր տեսակի գործարքներ իրականացնելիս։
Fastex ֆիզիկական քարտ
Fastex ֆիզիկական քարտը կանխավճարային Mastercard տեսակի քարտ է, որը հեշտությամբ ինտեգրում է թվային ակտիվները՝ ապահովելով տարբեր գործարքների իրականացում, ֆինանսական միջոցների կանխիկացում ՝ ցանկացած ժամանակ, ձեր նախընտրելի վայրից։
- Պատվերի համար նախատեսված վճար՝ 20 EUR
- Ամսական միջնորդավճար՝ 1 EUR
- Վերալիցքավորման միջնորդավճար՝ 2 %
Հասանելիություն աշխարհի ավելի քան 1 մլն առևտրային կետերում՝ օնլայն և օֆլայն տարբերակով։
Կրիպտոակտիվների սահուն ինտեգրում ֆիզիկական քարտի հետ։
Կիրառելիության լայն հնարավորություններ՝ տարբեր գործարքների համար։
Պարզ և արագ կանխիկացում՝ Mastercard սպասարկող բանկոմատների միջոցով՝ ցանկացած ժամանակ։
Fastex թվային քարտ
Apple Pay-ի սահուն ինտեգրացիա՝ հեշտ և հարմար գործարքների համար։ Այն հարմար է օնլայն գնումների և այլ գործարքների համար։
- Պատվերի համար նախատեսված վճար՝ 0 USD
- Ամսական միջնորդավճար՝ 0 USD
- Վերալիցքավորման միջնորդավճար՝ 3 %
Apple Pay-ի սահուն ինտեգրացիա՝ հեշտ և հարմար գործարքների համար։
Այն հարմար է օնլայն գնումների և այլ գործարքների համար։
Պարզ թվային գործարքներ`առավել սահուն և անվտանգ տարբերակով:
Հաճախ տրվող հարցեր
Եթե ունեք Fastex Card-ի վերաբերյալ հավելյալ հարցեր, մենք կպատասխանենք դրանց։
Fastex թվային քարտը Fastex ֆիզիկական քարտի վիրտուալ տարբերակն է, որը սահուն կերպով ինտեգրվել է Apple Pay-ի հետ՝ տալով հնարավորություն իրականացնել հեշտ և անվտանգ գործարքներ։ Այն հարմարավետ տարբերակ է՝ օնլայն գնումների և թվային ակտիվներով գործարքներ կատարելու համար։
Fastex թվային քարտը ձեռք բերելու համար անհրաժեշտ է՝
Գրանցում․ գրանցվել Fastex Exchange հարթակում
Անցնել նույնականացում․ Այն անվտանգ է և շատ արագ։
Պատվիրել քարտը։ Սեղմել «Պատվիրել քարտ» կոճակը, լրացնել համապատասխան դաշտերը և ավարտին հասցնել պատվերի գործընթացը` նույնականացման կոդը ստանալուց հետո։
Fastex ֆիզիկական քարտը կանխավճարային Mastercard տեսակի քարտ է, որը հեշտությամբ ինտեգրում է թվային ակտիվները՝ ապահովելով տարբեր գործարքների իրականացում, ֆինանսական միջոցների կանխիկացում՝ ցանկացած ժամանակ, ձեր նախընտրելի վայրից։
Fastex ֆիզիկական քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է
Գրանցում․ գրանցվել Fastex Exchange հարթակում
Ացնել նույնականացում․ Այն անվտանգ է և շատ արագ։
Պատվիրել քարտը։ Սեղմել «Պատվիրել քարտ» կոճակը, լրացնել համապատասխան դաշտերը և ավարտին հասցնել Ձեր պատվերի գործընթացը՝ նույնականացման կոդը ստանալուց հետո։
Fastex Card-ն օգտագործելիս գործում են մի շարք միջնորդավճարներ՝ կախված քարտի տեսակից և գործարքների բազմազանությունից։
Fastex քարտ ստանալու իրավունք ունեն 18 տարեկանը լրացած և մեր կողմից հաստատված երկրներում բնակվող անձինք: Քարտը չի տրամադրվում այն անհատներին կամ կազմակերպություններին, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ պայմաններին։
Նախընտրելի երկրների ցանկում են Բելառուս, Կուբա, Հյուսիսային Կորեա, Կոնգոյի Հանրապետություն, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն, Մյանմար, Հաիթի, Իրան, Լիբիա, Ռուսաստան, Սիրիա, Սոմալի, Վենեսուելա, Եմեն, Զիմբաբվե, Դոնեցկ, Լուգանսկ, Զապարոժիա, Խերսոնի մարզ, Ղրիմ։
Fastex ֆիզիկական քարտը վավեր է աշխարհի այն երկրներում, որոնք ունեն Mastercard-ի հասանելիություն։ Դուք կարող եք իրականացնել Ձեր թվային միջոցների կանխիկացումը Mastercard սպասարկող բոլոր բանկոմատների միջոցով։ Մուտքագրե՛ք Ձեր գաղնաբառը և հետևե՛ք բոլոր քայլերին։
Վիրտուալ քարտերը այլ հարթակներին կցելու համար պարզապես մուտքագրե՛ք քարտի համարը, գործողության ժամկետը (ամիս/տարի) և CVV-ն: Դա պարզ գործընթաց է՝ ինչպես այդ հարթակներում որևէ այլ բանկային քարտ ավելացնելը։
Web3 քարտը կարելի է օգտագործել Mastercard և VISA հասանելիությամբ բոլոր այն հարթակներում, ինչպիսիք են OpenAI API, Netflix և Amazon և այլն։ Այն ապահովում է անվտանգ և ճկուն վճարումներ՝ աշխարհի տարբեր առևտրային կետերում։
Ձեր Fastex կրիպտո քարտը լիցքավորելու համար հասանելի են, USDC, BTC, ETH և FTN արժույթները։ Հասանելի արժույթների այս տեսականին ապահովում է ճկունություն և հարմարավետություն օգտատերերի համար:
Եթե Ձեր Fastex Card-ը կորցրել եք կամ այն գողացել են, ապա Fastex Exchange հարթակում մուտք գործեք Ձեր օգտահաշիվ և հաղորդեք կորստի մասին։ Կարող եք կապ հաստատել նաև հաճախորդների աջակցման բաժին՝ քարտի արգելափակման կամ փոխարինման համար։
Ձեր հաշվեկշիռը ստուգելու և գործարքների պատմությանը ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Fastex Exchange-ի Ձեր օգտահաշիվ։ Քարտի կառավարման բաժնում կգտնեք Ձեր ընթացիկ հաշվեկշռի, վերջին գործարքների և այլնի վերաբերյալ տեղեկատվություն։
Ոչ, Fastex Card-ը կրեդիտային քարտ չէ։ Այն կանխավճարային դեբետային քարտ է` առանց օվերդրաֆթի հնարավորության։