ԿԱՐԵՎՈՐ: Խնդրում ենք կարդալ և մանրամասն ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին
Մուտք գործելով կայք Դուք համաձայնում եք ներքոնշյալ պայմաններին և դրույթներին: Հորդորում ենք ուշադիր կարդալ դրանք: Եթե համաձայն չեք ստորև ներկայացրած պայմաններին և դրույթներին, խնդրում ենք մուտք չգործել կայք կամ կայքի առանձին էջեր: Fastex-ը Web3-ով առաջնորդվող էկոհամակարգ է, որն առաջարկում է տեխնոլոգիական տարբեր լուծումներ ներառյալ հասանելիություն վիրտուալ արժեքների շուկա: Վիրտուալ արժեքների միջոցով իրականացվող գործարքները չեն կարգավորվում ՀՀ կողմից, իսկ վիրտուալ արժեքները բարձր ռիսկային գործիքներ են: Օգտատերերը, վիրտուալ արժեքներ ձեռք բերելիս կամ դրանցով գործարքներ իրականացնելիս, գործում են սեփական ռիսկով: fastex.com կայքում առաջարկվող ծառայությունները որևէ կերպ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներդրումային, արժույթի փոխանակման կամ վճարահաշվարկային ծառայություններ չեն հանդիսանում: Կայքում տեղ գտած տեղեկատվությունը, պատկերները, կանխատեսումները կրում են տեղեկատվական բնույթ և տրամադրում են կազմակերպության գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն: Վերջինները չեն կարող դիտարկվել որպես որևէ ներդրումային ֆոնդում կամ արժեթղթում ներդրում կատարելու առաջարկ, խորհրդատվություն կամ դրդում: Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժեք ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝ հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն, կայքում առկա չէ: Կայքում տեղադրված տեղեկատվությունը և նյութերը չեն կրում խորհրդատվական բնույթ, չեն հանդիսանում իրավաբանական կամ ներդրումների հետ կապված խորհրդատվություն: Մուտք գործելով կայք, Դուք համաձայնում եք, որ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից ձեռնարկված որևէ գործողության կամ որևէ կայացրած որոշման համար: Ձեր հասանելիությունը կայքին ենթակա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության: Օգտատերերը միանձնյա պարտավորություն են կրում ՀՀ-ում գործող օրենսդրության և կարագավորումների պահանջների պահպանման և որևէ որոշում կայացնելուց առաջ իրավական կամ ֆինանսական խորհրդատուներին դիմելու համար: Նախկինում ձեռք բերված փորձը և հաջողությունները որևէ կերպ չեն երաշխավորում դրական արդյունքներ: Բոլոր վիրտուալ արժույթները և դրանցով կատարվող գործարքները ենթադրում են բարձր ռիսկ, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստի հնարավորություն: Վիրտուալ արժույթի շուկայական արժեքը կարող է նվազել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ անբարենպաստ տնտեսական և շուկայական պայմաններ և իրական կամ ենթադրյալ անբարենպաստ մրցակցային պայմաններ:
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Fastex-ում անվտանգությունն ու տվյալների գաղտնիությունը առաջնահերթություն են, որպես կազմակերպություն մեր պրոդուկտների նախագծման ու ընթացակարգերի կազմման ուղեծիրը:
ԽՈՒՍԱՓԵ՛Ք ԿՐԻՊՏՈՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՖԻՇԻՆԳ
Ֆիշինգ կայքերը փորձում են խաբել այցելուներին այնպես, որ վերջիններս տրամադրեն իրենց մուտքի հավատարմագրերը կամ այլ զգայուն տեղեկատվություն՝ հաշիվների կամ դրամապանակի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար: Այս խաբեբաներն օգտագործում են էլ. նամակներ, SMS հաղորդագրություններ, սոցիալական կայքեր և որոնողական համակարգերի գովազդներ՝ իրենց կայքերն օրինական ցույց տալու համար:
ԳԱՂՏՆԻ՛ ՊԱՀԵՔ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Խուսափե՛ք անծանոթ մարդկանց հետ այնպիսի տվյալներ կիսելուց, ինչպիսիք են գտանունները, գաղտնաբառերն ու կրեդիտ քարտի թվերը:
ՍԱՀԵՑՐԵ՛Ք, ՄԻ՛ ՍԵՂՄԵՔ
Մինչ ստուգելը խուսափե՛ք էլ․ նամակների հղումներին սեղմելուց, հատկապես եթե էլ․ նամակը անհայտ անձից է կամ «շտապ» է։ Նախ և առաջ սահեցրե՛ք մկնիկը հղման վրայով, և եթե այլընտրանքային տեքստը չի համապատասխանում ցուցադրված տեքստի հետ, մի՛ սեղմեք հղմանը:
Ուղղագրական ու քերականական սխալները նշան են, որ մի բան այն չէ։ Ուշադի՛ր եղեք այս փոքր, բայց կարևոր մանրուքների նկատմամբ:
ԿԵՂԾ ԳՈՎԱԶԴ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Կրիպտո խաբեբաները հաճախ ձևանում են որպես հայտնի մարդիկ, գործարարներ կամ ինֆլյուենսերներ կամ գովազդ են պահանջում նրանցից՝ պոտենցիալ թիրախ անձանց ուշադրությունը գրավելու համար։ Երբեմն սա ներառում է ֆանտոմային, գոյություն չունեցող կրիպտոայրժույթների վաճառք նորեկ ներդրողներին:
Այս խաբեությունները կարող են լինել շատ բարդ ու ներառել կայքեր ու բրոշյուրներ այնպիսի հայտնիների կողմից գովազդ ցույց տալու համար, ինչպիսին, օրինակ, Իլոն Մասկն է։
ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խաբեբաներն օգտագործում են սոցիալական կայքերը, որպեսզի իրականացնեն խաղարկության խաբեություններ։ Նրանք հրապարակում են կեղծ հաղորդագրությունների սքրինշոթեր ընկերություններից ու գործադիրներից՝ գովազդելով խաղարկություն դեպի խարդախ կայքեր հղումներով։
Կեղծ օգտահաշիվներն այնուհետև խնդրում են Ձեզ «հաստատել» Ձեև հասցեն՝ ուղարկելով կրիպտոարժույթ կեղծ խաղարկությանը։
PUMP AND DUMP ՍԽԵՄԱՆԵՐ
Այս դեպքում կոնկրետ քոյն կամ թոքեն ակտիվ գովազդվում են էլ․ նամակների միջոցով կամ այնպիսի սոցիալական կայքերով, ինչպիսիք են թվիթեռը, ֆեյսբուքն ու տելեգրամը։ Թրեյդերները, որոնք չեն ցանկանում բաց թողնել այն, շտապում են գնել քոյնները՝ բարձրացնելով գինը։
Գնային ինֆլյացիայի հարցում հաջողության հասնելուց հետո խաբեբաներն այնուհետև վաճառում են այն, ինչ կա իրենց մոտ՝ ինչը հանգեցնում է ակտիվի արժեքի կտրուկ նվազմանը։ Սա կարող է տեղի ունենալ րոպեների ընթացքում:
ՉԱՓԱԶԱՆՑ ԼԱՎ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շռայլ պարգևների կամ դրամական փոխհատուցման ցանկացած խոստման պետք է վերաբերվել մեծագույն կասկածանքով: Խուսափե՛ք այն հաղորդագրությունների բովանդակությունից որևէ բան սեղմելուց կամ ներբեռնելուց, որոնք Ձեզ անիրատեսական պարգևներ են առաջարկում:
ՄԻ՛ ՇՏԱՊԵՔ
Համբերատար ու գերզգո՛ն եղեք, երբ ուսումնասիրում եք անհայտ կամ Ձեզ հետ կապ չունեցող անձանց ուղարկած շտապ հարցումները:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵ՛Ք ԱՅՆ ԿԱՅՔԵՐԻ URL ՀԱՍՑԵՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՔ
Նայե՛ք URL հասցեներին ու համոզվե՛ք, որ կայքի հասցեում տարածված սխալներ չկան։ Հարձակվողները սովորաբար օգտագործում են դոմեյնների անուններ, որոնք գրեթե նույնն են նրանց հետ, ում անվան տակ հարձակվողներն ուզում են ներկայանալ։ Օրինակ՝ exchange-fastex.com կամ fasttoken-bonus-payment.com:
Մեր պաշտոնական կայքերն են՝ https://exchange.fastex.com և https://fasttoken.com : Համոզվե՛ք, որ ստուգում եք URL հասցեն Ձեր բրաուզերի որոնման տողում՝ ինչպես ցուցադրված է ստորև բերված նկարներում։
ԱՅԼ URL ՀԱՍՑԵՆԵՐ, ՈՐՈՆՔ ՕՐԻՆԱԿԱՆ ՉԵՆ։
Ի՞նչ կարող եք անել վտանգից խուսափելու համար
ԽԱԲԵԲԱՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ՁԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Հիշե՛ք, որ Դուք եք պատասխանատու Ձեր մուտքի հավատարմագրերը, երկգործոն նույնականացման կոդերը, էլ․ հասցեներն ու սարքերն ապահով պահելու համար։ Եթե Դուք տրամադրել եք այս տեղեկատվությունը խարդախ կայքի, ապա կայքը հնարավորություն կստանա մուտք գործել Ձեր Fastex օգտահաշիվ։
Մուտքի ցանկացած հավատարմագիր կամ երկգործոն նույնականացման կոդ մուտքագրելուց առաջ խնդրում ենք համոզվել, որ ճիշտ կայքում եք։ Այս կայքերը միշտ պետք է լինեն՝ https://exchange.fastex.com և https://fasttoken.com.
Մենք ներկայումս որևէ փոխկապակցվածություն չունենք որևէ երրորդ կողմի վեբկայքերի հետ, հատկապես այն կայքերի հետ, որոնք պնդում են, որ տրամադրում են առևտրային բոտեր կամ սկրիպտեր: Եթե հավատարմագրերը մուտքագրեք ոչ պաշտոնական հավելված կամ կայք, ապա կկիսեք դրանք պոտենցիալ վտանգավոր կողմի հետ: Սա կարող է հանգեցնել ակտիվների կորստի:
Բացի այդ համոզվե՛ք, որ ձեր էլ․ փոստի օգտահաշիվներն ու սարքերը անվտանգ ու պաշտպանված են։ Ընդհանուր ակտիվները, ինչպիսիք են ինտերնետ սրճարանները,, հանրային համակարգիչները, հանրային WiFi-ը և այլն բարձր ռիսկ են պարունակում, և եթե որևէ մեկն ունի հասանելիություն Ձեր հեռախոսին, ապա այդ մարդը կարող է մուտք գործել ու չարտոնված գործարքներ իրականացնել։