Harmony Meetup VI. ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում

Fastex-ը դեկտեմբերի 13-ին InterContinental Ras Al Khaimah-ում անցկացրել է ամենատպավորիչ միջոցառումներից մեկը՝  Harmony Meetup VI-ը՝ մեկ հարկի տակ համախմբելով Web3 առաջնորդների, նորարական գաղափարներով հետաքրքվողների և ոլորտի փորձագետների։ Միջոցառման հիմնական նպատակը բլոկչեյն տեխնոլոգիաների և դրա փոխակերպող ներուժի բացահայտումը և ինտեգրացիան էր Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, որտեղ մեծ արագաթյամբ զարգանում է թվային աշխարհը։ Harmony Meetup VI-ի մի քանի օրերի ընթացքում ներկայացվել են ոլորտային կարևոր թեմաներ, բացահայտվել արդյունավետ համագործակցությունների հնարավորություններ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ապակենտրոնացված ֆինանսների ապագային,  թվային ինքնությանը և բլոկչեյն նորարարություններին։

 

Այս տարի միջոցառման ընթացքում տեղի են ունեցել ուշագրավ պանելային քննարկումներ՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը կիսվել է  Fastex-ի վերջին ձեռբերումներով, այդ թվում՝ PoSA կոնսենսուսային ալգորիթմի թողարկմամբ, որն իր հերթին ապահովում է ցանցի կայունությունն ու անվտանգությունը: Իր խոսքում պարոն Աբրահամյանը նշել է․ «Մեր ճանապարհորդությունը Harmony Meetup VI-ում հիանալի հնարավորություն է բացահայտելու նոր համագործակցությունների և նորարարությունների ներուժը  Web3 ոլորտում։ Harmony Meetup VI-ն արտացոլում է մեր նվիրումը՝ ստեղծելու հարմարավետ էկոհամակարգ, որտեղ միավորվում են ոլորտի առաջատարներ, նորարական գաղափարների կրողներ՝ քննարկելու Web3 կարևոր թեմաները և մարտահրավերները։ Հետաքրքրիր քննարկումների և կարևոր ձեռքբերումների համատեքստում մենք նպատակաուղղված ենք ստեղծել զարգացող  հարթակ, որը կբացահայտի ապակենտրոնացված ֆինանսների ընձեռած հնարավորությունները»։ 

 «Բլոկչեյնի ներուժը․ ռազմավարական առաջնորդությունը օրենսդրական կարգավորումների, տվյալների պահպանման և նորարարության» թեմայով պանելային քննարկումը վարել է CoinDesk-ի լրագրող Ջեֆֆ Ուիլսերը։ Պանելային քննարկմանը մասնակցել են  ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում  Zodia Custody-ի վաճառքների գծով ղեկավար Ջերի Աֆենտակիսը,  Novo Capital-ի ներկայացուցիչ Թիմ Չենը, iAdvisory-ի հիմնադիր Կառլ Թլայսը,  Dubai Blockchain Centre-ի տեխնոլոգիական գծով տնօրեն Իգոր Արխիպենկոն և Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Novo Capital-ի ներկայացուցիչ Թիմ Չենն իր խոսքում անդրադարձել  է տարածաշրջանի վերջին միտումներին` նշելով. «Մերձավորր Արևելքում այս պահին ակտիվ կերպով  կատարվում է թվային ակտիվների թոքենիզացիայի գործընթաց։ Ի տարբերություն ԱՄՆ-ում կամ այլ տարածաշրջաններում կայուն քոինների արժեքների`  ԱՄԷ-ում այն ավելի ցածր է։ Սա բլոկչեյն ոլորտում հիանալի ներդրում է առաջիկա 5 տարիների կտրվածքով»:

Պանելային քննարկումների հիմնական թեման կապված է եղել օրենսդրական կարգավորումների, տվյալների պահպանման, անվտագության մեխանիզմների, իրավական ոլորտում գործունեության ծավալելու առանձնահատկությունների, զարգացող միջավայր ստեղծելու մեխանիզմների մշակման գործընթացների, ինչպես նաև ապակենտրոնացված միջավայրում

թվային ինքնության, խաղային և NFT ոլորտի վերջին միտումների հետ դրանք միավորելու հնարավորություններ հետ։ 

 

Fastex-ի մասին


Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների

2024-12-20