Fastex-ն ընդլայնում է օգտատերերի հնարավորությունները՝ ինտեգրելով easywallet-ը

Fastex Exchange-ը պաշտոնապես ինտեգրել է easywallet-ը, ինչը հնարավորություն է տալիս օգտատերերին համալրել հաշիվը և ելքագրել դրամական միջոցները նաև easywallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով:

Այս թարմացման շնորհիվ Հայաստանում Fastex Exchange-ի օգտատերերն այժմ ավելի հեշտ ու հարմար կկառավարեն իրենց կրիպտո ակտիվները։ Հաշվի համալրումն ու դրամի ելքագրումը հնարավոր է իրականացնել անմիջապես easywallet-ի միջոցով և շատ ավելի պարզ ընթացակարգով, քան ավանդական բանկային քայլերի հաջորդականությունն է։ 

Այս ինտեգրումն արտացոլում է Fastex-ի շարունակական հանձնառությունը՝ բարելավելու օգտատերերի փորձառությունը և ընդլայնելու թվային ֆինանսական գործիքների հասանելիությունը տարածաշրջանում։


Իրավական ծանուցում․ Սա ներդրում կատարելու խորհուրդ չէ։ Ցանկացած թրեյդինգ պարունակում է ռիսկ։ Ռիսկի դիմեք միայն այն կապիտալով, որի կորստի հետևանքները կանխատեսելի են։

Զգուշացում ռիսկերի մասին․ Թվային ակտիվների գներն իրենց բնույթով պարունակում են շուկայական զգալի ռիսկեր և կարող են ենթարկվել անկանխատեսելի տատանումների։ Ձեր ներդրման արժեքը կարող է նվազել կամ աճել, ինչպես նաև Դուք կարող եք հետ չստանալ Ձեր ներդրած կապիտալը։ Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր հնարավոր կորուստների համար և միայն Դուք եք պատասխանատու Ձեր ներդրումային որոշումների և ընտրության համար։ Նախկինում ակտիվների գրանցած ցուցանիշները չեն երաշխավորում նույնատիպ արդյունք ապագայում։ Խորհուրդ է տրվում ներդրում կատարել միայն այն ֆինանսական հարթակներում, որոնց վստահում եք և որոնց ռիսկերի մասին տեղյակ եք։ Մինչև որևէ ներդրում կատարելը՝ վերլուծեք դրանց պատմությունը, ֆինանսական կարգավիճակը, ներդրման նպատակները և ռիսկեր ստանձնելու ունակությունը, ինչպես նաև դիտարկեք անկախ ֆինանսական խորհրդատուից խորհդատվություն ստանալու հնարավորությունը։ Սա ներդրումային խորհրդատվություն չէ։ Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ մեր "Օգտագործման պայմաններին" և "Ընդհանուր հրաժարում ռիսկերից" հայտարարությանը։

2025-08-07