
Fastex Exchange-ը և Fast Shift-ը ներկայանում են միասին
Fastex Exchange-ն ինտեգրվել է Fast Shift հավելվածի հետ՝ ապահովելով արագ, անվտանգ և պարզ հասանելիություն դեպի Fastex Exchange-ի Ձեր հաշվեկշիռ: Այս ինտեգրումն օգտատերերին տրամադրում է միասնական փորձառություն և հնարավորություն է տալիս կազմակերպել սահուն գործարքներ` միաժամանակ երկու հարթակում:
Օգտատերերը կարող են մուտք գործել Fast Shift հավելված (կամ գրանցվել, եթե չունեն օգտահաշիվ), անցնել «Fastex Account» բաժին և սեղմել «+» նշանը՝ Fastex հաշիվ ստեղծելու համար։ Հաջորդ քայլում պետք է մուտքագրել նախընտրելի գումարի չափը (AMD), ընտրել վճարման եղանակը և հաստատել գործարքը` մեկ հպումով։
Հաշվի համալրումից հետո գումարը կարտացոլվի Fastex Exchange-ի Ձեր հաշվեկշռում։ Հասանելի մնացորդն անմիջապես արտացոլվում է Fast Shift հավելվածում։
Առավելություններն այսքանով չեն սահմանափակվում։ Այժմ օգտատերերը կարող են իրենց Fastex Exchange հաշվի մնացորդն օգտագործել ամենօրյա վճարումներ կատարելիս` անմիջապես Fast Shift հավելվածից։ Դրանք ներառում են՝
-
Վարկերի մարում
-
Բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում
-
Կոմունալ վճարումներ
-
Գնումներ գործընկեր առևտրային հարթակների ցանկից
Այս թարմացման շնորհիվ Fastex Exchange-ն ու Fast Shift-ն օգտատերերին հնարավորություն են տալիս օգտվել նորարարական և արդյունավետ ֆինանսական լուծումներից՝ մեկ հավելվածի միջոցով։
Բոլոր գործարքներն իրականացվում են հայկական դրամով: Տարադրամի փոխարկումները կատարվում են ըստ տվյալ պահին գործող փոխարժեքի: