
Fastex Exchange-ի դեպոզիտի հնարավորությունը հասանելի է Fast Shift տերմինալներով
Fastex Exchange-ը ներկայացնում է դեպոզիտի նոր հնարավորություն, որը թույլ է տալիս օգտահաշվում ավելացնել դրամային արժույթի հնարավորությունը՝ Fast Shift տերմինալների միջոցով։ Սա թույլ է տալիս դեպոզիտի գործընթացը դարձնել առավել արագ, հեշտ և հարմարավետ։
Դեպոզիտ կատարելու համար անհրաժեշտ է վճարային տերմինալի վրա ընտրել Fastex Exchange բաժինը, մուտքագրել Fastex Exchange ID-ն և Ձեր հեռախոսահամարը, սեղմել «Հաջորդը» կոճակը, այնուհետև տերմինալում տեղադրել կանխիկ դրամը: Փոխանցումը կարտացոլվի Fastex-ի Ձեր օգտահաշվում վայրկյանների ընթացքում։ Բացի այդ, դեպոզիտ կարող եք կատարել նաև Fast Shift հավելվածի միջոցով։
Fast Shift-ը՝ Fastex-ի հետ համատեղ, առաջարկում է փոխանցումների անվտանգ, պարզ և արդյունավետ տարբերակ։
Այս համագործակցության նպատակն է պարզեցնել և բարելավվել օգտատիրական փորձառությունը՝ հեշտացնելով կրիպտոակտիվների կառավարման գործընթացը։