Fastex-ը հայտարարել է Consensus 2024-ին իր մասնակցության մասին։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 29-ից 31-ը։ Թվային ակտիվների և բլոկչեյն ոլորտի այս կարևոր իրադարձության ընթացքում Fastex-ը կներկայացնի իր վերջին պրոդուկտները և նախընտրելի Բահամուտ բլոկչեյնը։
Consensus 2024-ն առաջարկում է հիանալի հնարավորություն՝ ներկայացնելու նորարական լուծումներ, ինչպես նաև միջոցառման շրջանակում ձեռք բերելու նոր կապեր։ Fastex-ը Web3-ում հաջողած նախագիծ է, որն աշխատում է Բահամուտ բլոկչյենի վրա։ Վերջինս արագ զարգացող հարթակ է, որը թույլ է տալիս ցանցի ներսում սկիզբ դնել նոր համագործակցությունների։
Բահամուտ բլոկչեյնը ոլորտի ուշադրությունն է հրավիրում է իր նորարարական PoSA ալգորիթմի և Բահամուտ հիմնադրամ ծրագիրի վրա։ Վերջինս իրականացնում է ցանցի անվտանգության, ճկունության և տարբեր ինտեգրացիաների հասանելիության ապահովման գործընթացը։ Ծրագիրը Web3 ստարտափ նախագծերին տալիս է հիանալի հնարավորություն Բահամուտ բլոկչեյնի վրա ստեղծել իրենց հավելվածները։
Fastex-ի մասնակցությունը Consensus 2024-ին ևս մեկ անգամ ընդգծում է էկոհամակարգի տեխոնոլոգիական հնարավորությունները և համագործակցություններիի լայն հնարավորությունները բլոկչեյն հարթակում՝ դառնալով ոլորտում առաջատարներից մեկը։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։
Consensus 2024-ի ընթացքում Fastex-ի վերաբերյալ նորություններին և ձեռքբերումներին ծանոթանալու համար հետևեք սոցիալական հարթակների հրապարակումներին և մեր համայնքի ալիքների Telegram, Twitter, LinkedIn և Discord հավելվածներում։